Հոդվածներ
Նորություններ
Քուվեյթի արքայադուստրը` հռչակավոր հայ դիզայների հեղինակած հեքիաթային զգեստով. ֆոտո
Հայազգի հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը, ում հետ Wedding.am-ը բացառիկ հարցազրույց էր ներկայացրել, մեկ անգամ չէ, որ հիացրել է բոլորիս իր անկրկնելի ստեղծագործություններով: Գրիգոր Ջաբոթյանի աներևակայելի գեղեցիկ աշխատանքները այնպես են հիացրել բոլորին, որ նա դարձել է Արևելքի արքայադստրերի անհատական ոճաբանը:
Նրա մոդելավորած զգեստները կրում է Հորդանանի թագուհի Ռանիան, իսկ հարսանեկան զգեստներով ամուսնանում են ամենահարուստ շեյխերի և ամիրաների դուստրերը:
Եվ ահա, այս անգամ իր հարսանեկան զգեստի մոդելավորումը Գրիգոր Ջաբոթյանին վստահել է Քուվեյթի արքայատոհմի` Ալ Սաբահ տոհմի արքայադուստր շեյխուհի Սառա Ալ Սաբահը: Զգեստը պարզապես հեքիաթային տեսք ունի: