Հոդվածներ
Նորաձևություն
Գրիգոր Ջաբոթյանը ներկայացրել է հարսանեկան զգեստների իր նոր` արևային հավաքածուն
Նաիրա Վերդյան
Ամբողջ աշխարհում մեկը մյուսից յուրօրինակ իր զգեստներով հայտնի հայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը ներկայացրել է The Last Spring հավաքածուն, և դատելով այդ հավաքածուի նկատմամբ արդեն դրսևորվող ուշադրությունից, կարելի է համոզված ասել, որ այն վայելելու է այն նույն հաջողությունը, ինչ դիզայների նախորդ հավաքածուները:
"Վերջին անգամ ես ձգտում եմ դեպի հարություն առած գարունը` արևի իր բոլոր լույսերով և ուրախություններով, որոնք շուտով, ինչպես միշտ, անհետանալու են",- ահա այսպիսի բնութագրով է ներկայացրել Գրիգորը իր նոր հավաքածուն, և իսկապես օգտագործված գույները, նախշերն ու ոճերը հենց արև են հիշեցնում:
Wedding.am-ը ներկայացնում է այդ յուրահատուկ հավաքածուն:
Գրիգոր Ջաբոթյանի հետ Wedding.am-ի բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: