Հոդվածներ
Նորություններ
Սիրո հաղթանակը՝ ավերակ դարձած Սիրիայում. ֆոտոշարք
Սերը միշտ հաղթում է: Ահա այսպիսի հզոր հաղորդագրություն են հղել այս հարսն ու փեսան ամբողջ աշխարհին՝ շնորհիվ իրենց հարսանեկան լուսանկարների, որոնք արվել են ավերակ դարձած սիրիական Հոմս քաղաքում:
Հասանը, ով կռվում է նախագահ Ասադի բանակում, իր ծառայությունը սկսել է նախորդ տարվա նոյեմբերին, սակայն երկրում տիրող պատերազմական իրավիճակը չի խանգարել նրա հարսանեկան ծրագրերին: Նա հարսանիքին ներկայացել է իր զինվորական համազգեստով, իսկ հարսնացուն՝ Նադան, կրել է դասական հարսի զգեստ:
Այս սիրո պատմությունը ապացուցում է, որ կյանքում ամենակարևոր զգացմունքը սերն է, որի դեմ անզոր է ցանկացած ուժ: