Հոդվածներ
Be my valentine... Յուրահատուկ մրցույթ բոլոր սիրահարների համար` աննախադեպ մրցանակով
Սուրբ Վալենտինի առթիվ Wedding.am հայկական առաջին հարսանեկան պորտալը հայտարարում է իր տեսակի մեջ եզակի մրցույթ`
Մասնակցության պայմաններ
- Սույն թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 12-ը Wedding.am-ի էլեկտրոնային հասցեին` [email protected] կամ ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/wedding.am/ ուղարկեք առնվազն 2 լուսանկար, որը կարտահայտնի ձեր զույգի սերը կամ 2 լուսանկար ձեր հարսանիքից(եթե արդեն ամուսնացած եք :) ), ձեր անունը և հարսանիքի ամսաթիվը,
- Ձեր լուսանկարները կհրապարակվեն Wedding.am-ի «Հարսանեկան պատմություններ» բաժնում, ապա ձեր պատմությունը առանձին գրառման տեսքով (post) կտարածվի (share) Wedding.am-ի ֆեյսբուքյան էջում:
Հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ 3 հիմնական պայմաններն են`
- Մրցույթի մասնակիցները պետք է դառնան Wedding.am կայքի ֆեյսբուքյան էջի հետևորդ (Like page). միայն տվյալ դեպքում կհաստատվի ձեր մասնակցությունը մրցույթին,
- Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ում հարսանեկան պատմությունը Wedding.am կայքում կհավաքի առավելագույն դիտում,
- Ֆեյսբուքյան էջում կատարված գրառումը կունենա առավելագույն թվով Like և Share* (հաշվի են առնվելու միայն Wedding.am-ի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման (post) Like-երն ու Share-երը)**
* Ուշադրություն. մրցույթի արդյունքները հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն հայ օգտատերի Like-երը և Share-երը, մեկ մարդը կարող է share անել առավելագույնը 3 անգամ: Կեղծ օգտատերերի (fake profile) քվեարկության արդյունքները հաշվի չեն առնվելու, իսկ մասնակիցը հեռացվելու է մրցույթից:
** Ուշադրություն. քվեարկողները պետք է Like-են Wedding.am-ի պաշտոնական էջ-ը (առանց այդ գործողության քվեարկությունը կհամարվի անվավեր):
Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 13-ին
Մրցանակ
Wedding.am-ը սահմանել է գեղեցիկ մրցանակ: Հաղթող զույգը կստանա բացառիկ հնարավորություն Սուրբ Վալենտինի տոնը նշելու «Վահագնի» բարձրակարգ ռեստորանում, որտեղ նրանց փետրվարի 14-ին կսպասի ռոմանտիկ ընթրիք, հաճելի երաժշտություն և շոու-ծրագիր։ Բացի այդ, Wedding.am կայքը առանձին հրապարակումով կանդրադառնա ձեր սիրո պատմությանը, կներկայացնի ձեր հարսանեկան լուսանկարները` այդպիսով ամբողջացնելով օրվա հերոսի ձեր պատվավոր տիտղոսը: