Wedding.am

Հարսանիքը կյանքի ամենասպասված իրադարձությունն է: Ցանկացած ամուսնացող զույգի երազանքն է, որ այս նվիրական օրը դառնա հիասքանչ, հեքիաթային և հիշարժան: Wedding.am, որը հայկական առաջին հարսանյաց պորտալն է, մեկ հարկի տակ է համախմբում այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ հարսանիքի մասին: Դուք մեզ մոտ կգտնեք ամենահետաքրքիր հարսանեկան նորությունները, խորհուրդներ՝ հարսանիքների կազմակերպման մասին, աստղային նորություններ, հարսանեկան նորաձևություն և այլն: Մենք ստեղծում ենք այն ամենը, ինչը մեզ թույլ է տալիս կոչվելու հայկական առաջին հարսանեկան լրատվամիջոց:
2003 թ.-ից ի վեր Wedding.am-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում համացանցում, և ահա 2014 թ.-ից այն
 իր ընթերցողին է ներկայանում նոր դիզայնով և թարմացված նորություններով: Կայքը ներկայումս ամսական ունի ավելի քան 150.000 այցելու, ինչը Հայաստանում բարձր ցուցանիշ է: Ընդ որում, այցելուների 50%-ը հարսնացուներ են, 25%-ը` կազմակերպություններ, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են հարսանեկան արարողությունների հետ, 20%-ը` փեսացուներ, 5%-ը` պարզապես այցելուներ: Մեր ընթերցողների առաջին տեղում հայաստանյան այցելուներն են, ապա Ռուսաստան, ԱՄՆ և այլն:

Այստեղ կարող եք ծանոթանալ Wedding.am-ի՝ 2015 թվականի գործունեության վերաբերյալ ամփոփմանը:

 

Image: