Հոդվածներ
Ամփոփում ենք Wedding.am-ի գործունեության մեկ տարին
Հայկական առաջին հարսանեկան պորտալ Wedding.am-ը, 2015 թվականին նոր շունչ և գաղափարներ որդեգրելով, սկսեց ակտիվ գործունեություն ծավալել հայկական առցանց լրատվամիջոցների տիրույթում` արժանապատվորեն տեր կանգնելու առաջինը լինելու պատվավոր և պատասխանատու կոչմանը: Դեռևս 2003 թվականից հայկական լրատվադաշտում գործունեություն սկսած հարսանեկան կայքը մշտապես ունեցել է իր ուրույն տեղն ու դիրքը և հավատարիմ ընթերցողը: Եվ ահա, 2015-ին այն վերագործարկվեց և իր ընթերցողին ներկայացավ բոլորովին նոր, մանրակրկիտ մտածված անհատական դիզայնով` համապատասխան հարսանեկան լրատվամիջոցների միջազգային չափանիշներին և տեղական շուկայի պահանջներին:
Գործունեության առաջին օրվանից Wedding.am-ի թիմը որդեգրեց անաչառ լրագրությամբ զբաղվելու և լսարանին հետաքրքրաշարժ տեղեկատվություն մատուցելու սկզբունքները` հատընտիր մշակելով և նրանց ներկայացնելով հարսանեկան աշխարհի այն նորություններն ու իրադարձությունները, որոնք արժանի են Wedding.am-ի ընթերցողի ուշադրությանը:
Ի սկզբանե մեր նպատակն է եղել դառնալու համահայկական հարսանեկան պորտալ, ուր մուտք գործելով յուրաքանչյուր ընթերցող կգտնի հարսանիքի հետ կապված ցանկացած հարցի պատասխան, կկարդա նորություններ ինչպես Հայաստանում կատարվող հարսանեկան իրադարձություններից, այնպես էլ ամբողջ աշխարհի հարսանեկան նորություններ:
Փորձելով լինել յուրաքանչյուր ընթերցողի կողքին` Wedding.am-ը կիսվեց խորհուրդներով, որոնք անհրաժեշտ են մինչև հարսանիքն ու հարսանիքից հետո, ցանկանալով, որ մեր ընթերցողը լինի ամենագեղեցիկը` ներկայացրեց հարսանեկան նորաձևության ամենագեղեցիկ և ամբողջ աշխարհում մեծ իրարանցումներ առաջացրած դիզայներների ստեղծած հարսանեկան զգեստների հավաքածուները, նորաձևության միտումները և այլն:
Wedding.am-ը, ցանկանալով տարբերվել և իր ուրույն ձեռագիրը ունենալ, հանդես եկավ բացառիկ հարցազրույցներով` ինչպես մեր հայ աստղերի հետ, այնպես էլ համաշխարհային հռչակ ունեցող անձանց հետ:
Երբևէ նպատակ չունենալով դատարկ տեղեկատվության միջոցով ընթերցող գրավելու և դիտում հավաքելու` մեկ տարվա ընթացքում մենք ունեցանք ավելի քան 1.500.000 դիտում, որոնցից մոտ 40%-ը դարձան մշտական ընթերցողներ: Սա, ի դեպ, հայկական լրատվադաշտում բացառիկ ցուցանիշ է:
Wedding.am-ի ընթերցողների շրջանակը իսկապես սահմաններ չի ճանաչում: Մեր հրապարակումներին և գործունեությանը հետևել են գրեթե ամբողջ աշխարհից, որի հստակ ապացույցն է ստորև ներկայացվող քարտեզը`
Եվ սա այն փոքրիկ մասն է մեր կատարած մեծ աշխատանքի, որը մեզ այսօր թույլ է տալիս արժանապատվորեն և հպարտորեն կոչվելու հայկական առաջին հարսանեկան պորտալ: Շնորհակալ ենք բոլորին` մեզ հետևելու և մեզ հետ լինելու համար և խոստանում ենք 2016-ին լինել էլ ավելի հետաքրքիր ու բազմազան:
Հ.Գ. Ներկայացնում ենք 2015-ին Wedding.am-ի 20 ամենաընթերցված նյութերը`