Հոդվածներ
Նորաձևություն
Ինչպիսի զգեստներ են նախընտրում կրել գեղեցկուհի հայ հարսնաքույրերը. ֆոտոշարք
Ցանկացած հարսանիքի ժամանակ, բացի օրվա գլխավոր հերոսուհուց` հարսիկից, շատ կարևոր է նաև նրան այդ ամբողջ օրը ուղեկցող մյուս գեղեցկուհու կամ գեղեցկուհիների (քանի որ վերջերս շատ ընդունված է դարձել մեկի փոխարեն մի քանի հարսնաքույր ունենալը) տեսքը: Դե իհարկե, դուք արդեն հասկացաք, որ Wedding.am-ը այսօր կներկայացնի հայ հարսնաքույրերին` փորձելով պարզել, թե ինչ ոճի հագուստ են նրանք նախընտրում: Եվ դատելով տարբեր հարսանիքներից հավաքված լուսանկարներից, կարելի է եզրակացնել, որ նրանք նախապատվությունը տալիս են դասական, պաստելային գույներով երեկոյան երկարափեշ զգեստներին: