Հոդվածներ
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Վեսթը կամուսնանան երկրորդ անգամ
Նախորդ տարի Իտալիայում տեղի ունեցած շքեղ հարսանիքից հետո Քիմ Քարդաշյան և Քանյե Վեսթ զույգը ամուսնական համատեղ մեկ տարին որոշել են տոնել յուրահատուկ ձևով:
Նրանք պատրաստվում են Փարիզում սիրո գեղեցիկ տոն կազմակերպել և որպես նշանավորում իրենց համատեղ ու երջանիկ մեկ տարվա կյանքի` ամուսնանալ 2-րդ անգամ:
Տոնակատարությունը պետք է անցնի Էյֆելյան աշտարակի վրա: Քանյե Վեսթը նույնիսկ դիմել է քաղաքային իշխանություններին` աշտարակի վրա լույսերով իր և Քիմի անունը գրելու համար, սակայն մերժում է ստացել:
Դրա փոխարեն ռոմանտիկ ռեփերը որոշել է Սեն գետի վրայով գեղեցիկ ուղևորություն կազմակերպել, որը կուղեկցվի դասական երաժշտությամբ:
Հիշեցնենք, որ այս գեղեցիկ զույգը ամուսնացավ 2014-ի մայիսին` Ֆլորենսում, իսկ նրանց հարսանիքը դարձավ տարվա ամենաքննարկված թեմաներից մեկը:
Ի դեպ, հարսանիքի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: