Հոդվածներ
Աստղային հարսանիքներ
Քիմ Քարդաշյանի հարսանիքը, որի մասին դեռ դարեր կխոսեն
Նաիրա Վերդյան
Մինչ ամբողջ Հայաստանը շունչը պահած հետևում է, թե իր այցով ամբողջ հանրության ուշադրությունը իր վրա սևեռած Քիմ Քարդաշյանը երբ արթնացավ, ինչ կերավ, երևանյան որ փողոցով անցավ և այլն, Wedding.am-ը առաջարկում է վերհիշել նախորդ տարի մայիսին տեղի ունեցած նրա պսակադրությունը Քանյե Վեսթի հետ: Այս հարսանիքին սպասում էր ամբողջ աշխարհը, այն քննարկում էին բոլորը` անկախ նրանից` իրենք ինչ վերաբերմունք ունեն ռեալթիշ-շոուների մեգաաստղի նկատմամբ: Եվ իրապես այս հարսանիքը դարձավ բոլոր ժամանակների ամենաշքեղ հարսանիքներից մեկը, իսկ Քիմի և Քանյեի համբույրով լուսանկարը դարձավ Ինստագրամի պատմության մեջ ամենաշատ Like հավաքած լուսանկարը: