Հոդվածներ
Հարսանեկան լուծումներ
Կինը ամուսնացել է 600-ամյա... կամուրջի հետ
Ավստրալուհի նկարչուհի Ջոդի Ռոուզը մի օր անակնկալի բերեց իր ընկերներին` հայտնելով, որ ցանկանում է ամուսնանալ, սակայն հարցը ոչ թե ամուսնության մեջ էր, այլ փեսայի ընտրության:
Նրա ընտրյալը 600-ամյա... Սատանայի կամուրջն էր` տեղակայված ֆրանսիական մի փոքրիկ քաղաքում:
Ռոուզը խոստովանալ է, որ լինելով աշխարհի մի շարք երկրներում և ուսումնասիրելով տարբեր կամուրջներ, և երբ ծանոթացել է այս կամուրջի հետ հասկացել է, որ սահենց այն է, ինչի հետ ինքը ցանկանում է կապել իր կյանքը:
"Չնայած, որ այն քարից է, ես զգում եմ նրա ջերմությունը և քնքշանքը իմ նկատմամբ: Ես նվիրված եմ նրան. չէ որ նա աշխարհի ամենալավ ամուսինն է` ուժեղ և լուռ",- ասում է Ռոուզը:
Հարսանիքը անցել է բոլոր մյուս սովորական հարսանիքների պես, կինը նույնիսկ իր ամուսնու համար ընթրիք է պատրաստել: