Հոդվածներ
Աշխարհի ամենաանհեթեթ ամուսնությունները և ամենաաննորմալ զույգերը
Շատ մարդկանց մոտ ամուսնանալու ցանկությունը այնքան մեծ է լինում, որ նրանց ոչինչ, բառիս բուն իմաստով, ոչինչ չի կանգնեցնում:
Տղամարդը ամուսնացավ ինքն իր հետ
Չինացի տղամարդը, ով հայտնի ինքնասիրահարված էր և մշտապես դժգոհում էր առօրյա կյանքից, որոշում է ամուսնանալ ինքն իր հետ: Հարսանիքին, որի հարսը պենոպլաստե աղջիկ էր՝ կարմիր զգեստով, ներկա էր ավելի քան 100 հյուր:
Շվեդուհի, ով 30 տարի ամուսնացած է եղել Բեռլինյան պատի հետ
Նա սիրահարվել է պատին, երբ առաջին անգամ այն տեսել է հեռուստացույցով: Նա սկսել է հավաքել պատի նկարները և գումար կուտակել, որպեսզի կարողանա մի օր իրականում տեսնել այդ պատը: Իր 6-րդ այցելության ժամանակ՝ 1979 թ.-ին նա ամուսնացավ պատի հետ, իսկ հարսանիքին ներկա էին նրա մի քանի ընկերները: Այն բանից հետո, երբ պատը քանդվեց, այս կինը մեծ սթրես ապրեց, և այլև չերևաց այդ հատվածում, սակայն նրա տան դիմաց մինչև հիմա կանգուն է պատի մի փոքր նմանակում:
Կինը, ով ամուսնացել է Էյֆելյան աշտարակի հետ:
Էրիկա անունով կնոջ առաջին սերը, եղել է աղեղը, որի միջոցով նա դարձել է հայտնի աղեղնավոր, նա սիրահարված է եղել նաև Բեռլինյան պատին, սակայն ամուսնացել է Էյֆելյան աշտարակի հետ, որից հետո ազգանունը փոխել է Էյֆել:
Ճապոնացի, ով ամուսնացել է Nintendo DS խաղի հերոսի հետ
Կինը, ով ամուսնացել է կարուսելի հետ
Այս կինը ամուսնացել է իր մահացած ընկերոջ հետ
Ի՞նչ եք կարծում, բոլոր կանայք են սարսափում օձերից. ոչ, նույնիսկ կա կին, ով ամուսնացել է օձի հետ
Եթե մինչև այսօր համոզված էիք, որ երաժշտական կենտրոնը միայն երաժշտություն լսելու համար է, ապա սխալվում եք. դրա հետ մի կին ամուսնացել է՝ պատճառաբանելով, որ այն ամուր է, վստահելի և գեղեցիկ:
Իսկ նուրբ ու փխրուն էակ փնտրող այս տղամարդը, չգտնելով նրան, ով իրեն իսկապես կերջանկացներ, ամուսնացավ բարձի հետ: