Հոդվածներ
Նորություններ
Վաղ ամուսնությունների ողբերգական հետևանքները (ֆոտո)
Եմենում մինչև 15 տարեկան աղջիկների ամուսնությունը սովորական պրակտիկա է, և ոչ ոք չի զարմանում, որ երեխային ամուսնացնում են իրենց որպես հայր սազող տղամարդու հետ: Ավելին մինչև 15 տարեկան չամուսնանալու դեպքում նրանք համարվում են «տանը մնացած»:
Սակայն որքան էլ ավանդույթը դա ընդունում է, այնուամենայնիվ, վաղ ամուսնությունները հաճախ ողբերգական ավարտ են ունենում:
Այդպես էլ եղավ այն 8-ամյա աղջկա հետ, ով մահացավ ամուսնական առաջին գիշերվանից հետո ստացած վերքերի և արդյունքում սկսված ներքին արյունահոսությունից հետո:
Իսկ մեկ այլ դեպքում 12 տարեկան աղջիկը, 3 օր շարունակ փորձելով ծննդաբերել, մահացավ: Եվ սրանք միայն օրինակներ են: