Հոդվածներ
Ռամզան Քադիրովի եղբոր հետաքրքիր հարսանյաց արարողությունը
Չեչենական հարսանիքները բաղկացած են մի շարք հատուկ և հետաքրքիր ծիսակարգերից:
Ժամանակն իր ավերիչ գործն, այնուամենայնիվ, անում է նաև չեչենական ավանդույթների ոլորտում, և, իհարկե, որոշ փոփոխություններով, բայց դարերի ավանդույթները պահպանվում են նաև մեր օրերում:
Օրինակ, ըստ չեչենական ավանդույթի, փեսան հարսանիքի ժամանակ անհետանում է: Նա տեղավորվում է իր և իր ընկերների համար նախատեսված սենյակում և ուրախանում է այնտեղ. ըստ օրենքի՝ նա չպետք է հանդիպի նույնիսկ իր հարազատներին, սյդ պատճառով հարսնացուին դուրս է բերում փեսայի ընկերը կամ որևէ մտերիմ մարդ:
Wedding.am-ը ներկայացնում է չեչենական հարսանեկան ավանդույթներով հարուստ և յուրօրինակ հարսանյաց արարողություն: Տեսանյութում ներկայացված է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի եղբոր՝ Վիսիտ Քադիրովի հարսանեկան միջոցառման հետաքրքիր հատվածները:
Ի դեպ նշենք, որ Չեչնիայի ղեկավոր Ռամզան Քադիրովը հայտարարել էր, որ եղբոր հարսանիքն իրականացվելու է համեստ, բայց սիրով և երկնային ջերմությամբ լի մթնոլորտում. թե ինչի հետ էր կապված համեստ բառի շեշտադրումը՝ եզրակացությունները թողմնում ենք ընթերցողին, բայց, ինչպես երևում է, անկախ հայտարարություններից, հարսանիքն իր ոճի մեջ բավականին էլ շքեղ է անցել: