Հոդվածներ
Ինչպես ընտրել հարսանեկան դիմահարդարում՝ ձեր մաշկի և մազերի գույնին համապատասխան
Յուրաքանչյուր հարս ձգտում է հարսանեկան իր կերպարը ամեն մի մանրուքով նախօրոք մշակել, որպեսզի այդ օրը բոլորի ուշադրությունը լինի հենց իր վրա: Դիմահարդարումը կերպարը ստեղծելիս ամենագլխավոր դերն է խաղում, քանի որ դրա միջոցով ընդգծվում է աղջկա կերպարը: Դիմահարդարման տեսակը ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել մազերի, աչքերի և մաշկի գույնին: Wedding.am-ը իր խորհուրդներով կօգնի ապագա հարսներին գեղեցիկ կերպար ստանալ:
Գարուն-աղջիկ
Այսպիսի աղջիկները տարբերվում են թափանցիկ մաշկոցվ, բաց գույնի մազերով և աչքերի գույնով: Ընդհանուր առմամբ նրա կերպարը աչքի է ընկնում թեթևությամբ և եթերայնությամբ: Հարսանեկան դիամահարդարում ընտրելիս այդպիսի աղջիկները պետք է ընտրեն դասական գույների համադրություններ, որոնք պետք է ընդգծեն նրա նրբությունը: Օրինակ՝ կարող են ընտրել smokey eye աչքերի դիմահարդարում և թափանցիկ շրթներկ: Կարևոր է, որ հոնքերի գույնը պետք է մեկ տոն մուգ լինի մազերի գույնից:
Ամառ-աղջիկ
Այս աղջիկները առանձնանում են իրենց շագանակագույն վարսերով, կանաչ կամ վառ կապույտ աչքերով: Նրանց հարսանեկան դիմահարդարումը պետք է լինի էլեգանտ, հստակ ընդգծվածությամբ և արտահայտի այն կրողի շքեղ ճաշակը: Պետք է խուսափել շատ սև կամ սպիտակ գույներից, ինչպես նաև վառ կանաչից, մանուշակագույնից, կապույտից և վարդագույնից: Կարելի է նախապատվությունը տալ ազնվական գույներին՝ մոխրագույն, բաց կապույտ, փղոսկրյա, նուրբ վարդագույն և այլն:
Աշուն-աղջիկ
Ինչպես տարվա եղանակը, այս աղջիկները նույնպես աչքի են ընկնում իրենց կրակագույն վարսերով: Եվ հարսանեկան դիմահարդարման ժամանակ պետք է ուշադրություն դարձնեն անփայլ երանգներին՝ այդպիսով ընդգծելով իրենց բնական շքեղությունը: Կարևոր է ուշադրություն դարձնել աչքերին, սակայն հիշել, որ բնությունը ձեզ արդեն առանձնահատուկ գեղեցիկ է ստեղծել:
Ձմեռ-աղջիկ
Նրանք կրակոտ, կրքոտ թխահերներն են, և հենց նրանց է վերաբերվում վառ և աչքի ընկնող դիմահարդարումը: Կարող եք մուգ գույներով ընդգծել ձեր արտահայտիչ դիմագծերը, սակայն ամեն ինճ պետք է չափի մեջ լինի, որպեսզի այդ ամենը չվերածվի վուլգարության: