Հոդվածներ
4 ընկեր, 1 հարսնացու. Միշոյի և ՀՏ Հայկոյի նոր արկածները
4 ընկեր, 1 հարսնացու, լիքը խնդիրներ և «հանճարեղ փրկության ծրագիր»:
Սեպտեմբերին էկրաններ կբարձրանա «Sharm Pictures»-ի նոր «Հյուսիս-Հարավ» ռոմանտիկ կինոկատակերգությունը:
Ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան («Poker AM» 2012թ., «Փեսացուն կրկեսից» 2011թ., «Պահանջվում է միլիոնատեր» 2010թ.):
Ֆիլմի գլխավոր հերոսները չորս ընկերներ են, որոնք թեև շա՜տ տարբեր են, բայց ուսանողական տարիներին ծնված ընկերությունը միավորում է նրանց մինչ օրս: Տղաների կյանքը կարծես թե հաջողված է, և ամեն ինչ իր բնականոն հունով էլ կշարունակվեր, եթե Նվերը (Դավիթ Թովմասյան) չհամաձայնվեր կատարել օլիգարխ Լամբերտ Խաչատուրովիչի պատվերը…
Գլխավոր դերերում՝ Միշո, ՀՏ Հայկո, Սոս Ջանիբեկյան, Դավիթ Թովմասյան, Դիանա Մալենկո, Մկրտիչ Արզումանյան
Մասնակցությամբ՝ Ռոլանդ Գասպարյանի և Սոնա Շահգելդյանի:
«Հյուսիս-Հարավ» հասնելու համար օվկիանոսը կտրել անցել է ամերիկաբնակ տաղանդավոր դերասան Դավիթ Թովմասյանը («Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Lost and found in Armenia»):
«Հայ Տղեք» խմբի նախկին անդամներ ՀՏ Հայկոն և Միշոն երկար տարիներ անց կրկին հանդես են գալիս միասին, բայց ոչ թե երաժշտական, այլ՝ կինոարվեստում: Փոխարենը «Հյուսիս-Հարավ» ֆիլմում երաժշտի դերը ստանձնել է դերասան Սոս Ջանիբեկյանը:
Դերասանական արվեստին վարպետորեն տիրապետող Մկրտիչ Արզումանյանը մարմնավորում է բացասական հերոսին:
Այս մասին գրում է sharmholding.com-ը
Աղբյուրը` www.sharmholding.com