Հոդվածներ
Ինչ գաղտնիք է պարունակում երկու հարսնացուներով լուսանկարը
Ամբողջ աշխարհում տեղի են ունենում այնպիսի ամուսնություններ, որոնց հետևելով չես դադարում ապշեցնել:
Դմիտրի Կոժուխով անունով երիտասարդը, ով ամբողջ Ռուսաստանում ավելի հայտնի է Էլիսոն Բրուկս, ամուսնացել է Ալիսա անունով մի աղջկա հետ: Կրկին զարմանալու ոչինչ չկա, սակայն ամենահետաքրքիրն ու աննորմալը այն է, որ փեսային հնարավոր չէ տարբերել հարսից և շատ բարդ է ասել` ով է տղամարդը, ով` կինը: Իսկապես անհավատալի է, որ նրանցից մեկը տղա է: Սակայն այդ փաստի իսկությունը ապացուցում է պետականորեն նրանց գրանցված ամուսնությունը, իսկ միասեռ ամուսնությունները Ռուսաստանում արգելված են:
Իրականում Դմիտրին լուսանկարում պատկերված է աջից:
Հաշվի առնելով զույգի տարասեռ լինելը, նրանց ամուսնության գրանցման ժամանակ խնդիր չի առաջացել, սակայն երբ ԶԱԳՍ-ի աշխատակիցները փեսային տեսել են սպիտակ զգեստով, պարզապես խուճապահար են եղել:
Իսկ հարսնացուն սովորական աղջիկ է, 19 տարեկան և ապրում է Մոսկվայում:
Նորապսակների կարծիքով` իրենց ամուսնությունը կարող է հրաշալի օրինակ դառնալ նմանատիպ զույգերի համար:
Դմիտրիի խոսքով` ինքը սեռական կողնորոշման խնդիր չունի` չնայած խիստ կանացի տեսքին. ինքը պարզապես իրեն ավելի հարմարավետ է զգում կանացի հանդերձանքով:
Զույգի պնդմամբ` իրենց միավորում է շատ մեծ սերը, և հետագայում պատրաստվում են երեխաներ ունենալ: