Հոդվածներ
Երբ սերը ոչ թե տարիք է հարցնում, այլ կարիք
Միշտ չէ, որ բոլոր աղջիկները ամուսնանում են նրա հետ, ում սիրտն է ընտրում, այլ նախընտրում են ամուսնանալ իրենցից բավականին մեծ տղամարդկանց հետ, և միանգամից սկսում լողալ երազային միլիոնների մեջ: Այդպես վարվեց 25-ամյա գեղեցկուհի Քեթի Շմիթցը, ով ամուսնացավ 82-ամյա միլիարդատեր Ռիչարդ Լյուգների հետ:
Ամուսնությունից հետո առաջին անգամ երջանիկ զույգը տվել է համատեղ հարցազրույց, որտեղ պատմել են իրենց ընտանեկան կյանքի մասին` բոլոր աղջիկներին ասելով, որ միայն ցանկությունը միլիոնատիրոջ հետ ամուսնանալու, բավարար չէ երջանիկ լինելու համար:
Պետք է նկատել, որ սա 82-ամյա նորապսակի առաջին ամուսնությունը չէ: Մինչ այդ նա արդեն հասցրել է 4 անգամ ընտանիք կազմել և 4 երեխա ունենալ: Եվ հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ մտավախություն ունի ներկայիս ամուսնության համար, քանի որ Քեթի հետ մինչ ամուսնությունը մեկ տարի էլ ծանոթ չի եղել:
Միաժամանակ նա կարծում է, որ իր կնոջը ինքը շահել է, քանի որ այդպիսի երիտասարդ աղջկա հետ ապրելով ինքը ամեն օր ավելի է երիտասարդանում:
Շմիթցի խոսքով, ինքը միշտ իմացել է ինչպես ճիշտ ծախսել գումարը, և այժմ շատ երջանիկ է, որ ապրում է ամուսնու ստեղծած շքեղ կյանքով, թեև պնդում է, որ ամուսնու փողերը իր համար երկրորդական են, քանի որ ինքը հենց իրենց ծանոթության ժամանակ է հասկացել, որ հանդիպել է իսկական տղամարդու: Եվ հանուն ընտանիքի ստիպված է եղել զոհաբերել կարիերան: