Հոդվածներ
Մայրը իրականացրեց Դաունի սինդրոմով աղջկա երազանքը և կազմակերպեց նրա հարսանիքը. հուզիչ պատմություն
Ինչպես յուրաքանչյուր սիրող մայր՝ Ջենիսը իր աղջկա՝ Ռիչինի համար ամեն ինչ անում է, որպեսզի նրա դեմքին ժպիտ առաջանա: Ռիչինը միշտ տարբերվել է այլ երեխաներից, քանի որ Դաունի սինդրոմ ունի: Ներկա լինելով տարբեր հարսանիքների՝ Ռիչինին մի օր իր մորը հարցրեց, թե ինչու մյուսների պես չի ամուսնանում: Ջենիսը չգիտեր՝ ինչ պատասխանել աղջկան, այդ պատճառով որոշեց նրա 25-ամյակին կազմակերպել աղջկա հարսանիքը՝ իր բոլոր մանրամասներով:
Ռիչինայի ծննդյան օրը նա և մայրը դիմեցին հարսանեկան սրահ՝ զգեստ ընտրելու
Ռիչինան տատիկի հետ ցուցադրում է իր զգեստը
Երբ Ռիչինայի դիմահարդարումը և վարսահարդարումը պատրաստ էր, նա նայեց հայելու մեջ և երջանկությունից սկսեց փայլել
Աղջկա ամբողջ ընտանիքը հավաքվել էր նրան երջանկացնելու համար
Մայրը աղջկան օգնում էր պատրաստվել հարսանիքին, իսկ Ռիչինան շատ էր անհանգստանում
Բայց հենց նա իրեն տեսավ հարսանեկան զգեստով, նրա ամբողջ անհանգստությունը անցավ և դեմքին կրկին ժպիտ առաջացավ
Նախքան բարեկամներին ներկայանալը, մայր ու դուստր որոշեցին մի պահ առանձնանալ բոլորից և վայելել այդ հուզիչ պահը
Իսկ լիմուզինը ուշանում էր
Հարևանները նույնպես եկել էին Ռիչինային շնորհավորելու
Հարսանիքը անցավ բոլոր ավանդույթներով
Ռիչինան նստած էր գլխավոր սեղանին՝ հարազատների շրջապատում
Ռիչինան և Ջենիսը նույնիսկ հարսանեկան պար պարեցին:
Մայրը այնքան ջանք ու եռանդ էր ներդրել, որպեսզի բոլորից տարբերվող իր աղջիկը իրեն զգա առանձնահատուկ: Եվ իսկապես հրաշալի է, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց ուժերի ներածին չափով մյուսներին երջանկություն պարգևել: