Հոդվածներ
Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է ամուսնանալ իրենց 18 տարի փոքր երիտասարդի հետ
Չնայած նրան, որ Ջենիֆեր Լոպեսը իր ընտրյալի հետ միայն վերջերս է միացել, սակայն արդեն պատրաստվում է ամուսնության: Ինչպես պարզվել է, Ջենիֆերը իր հարսանիքի համար պատրաստ է ծախսել $3 միլիոն դոլար. չէ որ նա համոզված է, որ Սմարթը իր ճակատագիրն է: Շքեղ հարսանիքը նախատեսված է անցկացնել դեկտեմբերին: Վայրի ընտրության հարցում զույգը դեռ տատանվում է Հավայայան կղզիների կամ Պուերտո-Ռիկոյի միջև:
Երգչուհու երեխաները հրճվանքի մեջ են իրենց մոր ամուսնության մասին լուրից: Ինչպես նշում է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը` Կասպերը շատ ժամանակ է անցկացնում երեխաների, նույնիսկ նրանց համար ճաշատեսակներ է պատրաստում: Երեխաները նույնիսկ իրենց հարսանեկան զգեստներն են ընտրել:
Այս ամուսնությունը դառնալու Ջեյ Լոյի 4-րդ ամուսնությունը: Մինչ այդ նա ամուսնացած է եղել մատուցող Օհանի Նոայի, պարող Քրիս Ջադի և երգիչ Մարկ Էնթոնիի հետ, ով էլ նրա երեխաների հայրը:
46-ամյա երգչուհու 28-ամյա ընտրյալի համար սա առաջին ամուսնությունն է: