Հոդվածներ
Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդինը ամուսնալուծվում են
Չնայած, որ ամուսնալուծության մասին կողմերից և ոչ մեկը պաշտոնական ոչինչ չի ասել, սակայն մամուլում էլ ավելի հաճախ է սկսել հայտնվել ինֆորմացիա այն մասին, որ հայտնի զույգը տարբեր առիթների միասին չի ներկայանում:
Ամալը Քլունիին խանդում է իր աստղային ընկերներին: Ինչպես նշում են, Ամալի համբերության վերջին կաթիլը լցվել է իր ծննդյան օրը: Երեկոն շատ լավ էր սկսվել. ռոմանտիկ ընթրիք, մոմեր և այլն, և հանկարծ հայտնվում են Քլունիի ընկերները՝ Սինդրի Քրոուֆորդը և նրա ամուսինը, որոնց Ամալը ընդհանրապես չի հանդուրժում:
Եվ նրանց չսերը, ինչպես պարզվում է, փոխադարձ է, և Քլունիի ընկերները Ամալին սկսել են անվանել եսասեր բռնապետ: Այդ դեպքից հետո Ամալը պայման է դրել կամ ինքը, կամ ընկերները, և Քլունին ընտրել է երկրորդ տարբերակը:
Ամուսնալուծության ևս մեկ պատճառ է այն, որ Ամալը չի սիրում ներկա լինել հոլիվուդյան խնջույքներին, իսկ կարմիր գորգի վրա իրեն շատ անհարմար է զգում: Նրա համար ցանկալի է եղել, որ Քլունին հրաժարվի այդ ամենից, և դառնա իսկական ընտանիքի մարդ, սակայն Քլունիին այդ տարբերակը նույնպես դուր չի եկել:
Հիշեցնենք, որ դերասանի և իրավաբանի հարաբերությունները սկսվեցին հեքիաթային: Այն բանից հետո, երբ Քլունին տեսավ Ամալին, խախտեց 25 տարվա ամուրի կյանքի կանոնները և ամուսնացավ: