Հոդվածներ
Հարսնացուների տոնավաճառ, որտեղ անապահով աղջիկները փնտրում են հարուստ ամուսին
Տասնյակ երիտասարդ բուլղարացի կանայք հավաքվել էին հարսնացուների շուկայում, որտեղ աղքատ ընտանիքները հույս ունեն իրենց դեռատի աղջիկներին բարեհաջող կերպով ամուսնացնելու:
Հավանական հարսնացուները հագնվում են ճչացող կերպով, կրում են կարճ կիսաշրջազգեստներ, բարձր կրունկով կոշիկներ, ներկայանում են առատ դիմահարդարմամբ և կրում են կեղծ զարդեր:
Հարսնացուների տոնավաճառը կազմակերպվում է տարին 4 անգամ՝ գարնանը և ամռանը՝ կրոնական տոնակատարությունների ժամանակ:
Հարսնացուների տոնավաճառը սերունդների պատմություն ունի: Ժամանակին այն տեղի էր ունենում բաց երկնքի տակ, մի փոքրիկ գյուղում, որտեղ հարսնացուներին կանգնեցնում էին մի փոքրիկ բեմի վրա և փեսացուները զննում էին նրանց:
Այժմ այդ տոնավաճառը կազմակերպվում է քաղաքում, որպեսզի խուսափեն գյուղերում ստեղծված պատկերից. այն է գյուղացիների և ձիերի անհամար կուտակում:
Եթե երիտասարդները համակրում են միմյանց, սկսվում է ընտանիքների միջև ֆինանսական հարցերի շուրջ բանակցությունները, քանի որ երիտասարդ տղայի ընտանիքը պետք է լավ գին վճարի:
Հարսնացուները գները տատանվում են 5000-1000 լևովի միջև (£ 2200 - £ 4300), թեև այս գները վերջին տարիներին բավականին ընկել են, քանի որ ճոխ հարսանիքներ կազմակերպել աս ընտանիքները այլևս չեն կարողանում:
Սակայն գինը բարձրանում է, եթե հարսնացուն շատ <<գնորդներ>> է ունենում: