Հոդվածներ
Լեգենդար աստղերի ամենահիշարժան և հետաքրքիր հարսանեկան արարողությունները (լուսանկարներ)
Հարսանիքը յուրքանչյուրիս համար ամենաերջանիկ, սպասված և պատասխանատու պահերից մեկն է: Ինչպես սովարական, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ ամուսնանում են, կապում են իրենց կյանքը այն մարդկանց հետ, ում սիրում են:
Wedding.am-ը փորձել է պարզել լեգենդար մարդկանց հարսանեկան արարողություններից հետաքրքիր մանրամասներ:
Ջոն Լենոն և Յոկո Օնո
Համաշխարհային ճանաչում ունեցող «The Beatles» խմբի հինմադիր և անդամ, ռոք երաժիշտ Ջոն Լենոնը երկրորդ անգամ ամուսնացավ 1969 թվականի մարտի 20-ին ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ Յոկո Օնոյի հետ։ Նրանց ամուսնական արարողությունը տևեց ընդամենը 70 րոպե, բայց իր բնույթով համարվեց պատմական հարսանիք: Յոկոն ամուսնու ազգանունը չվերցրեց, իսկ ահա Ջոնը դարձավ Ջոն Օնո: Հարսնացուն այդ օրը կրում էր սպիտակ կարճ զգեստ, լայնեզր գլխարկ, սպիտակ զուգագուլպաներ, իսկ Ջոնը նախընտրել էր հագնել երկնագույն ջինս, սպորտային սպիտակ վերնաշապիկ և պիջակ:
Էլիզաբեթ Թեյլոր և Ռիչարդ Բյորտոն
Անգլիական ծագումով ամերիկյան դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը դերասան Ռիչարդ Բյորտոնի հետ ամուսնացավ 1964 թվականի մարտի 15-ին: Հարսանիքը տեղի ունեցավ Կանադայի Մոնրեալ քաղաքում: Նշենք, որ Ռիչարդ Բարտոնի առաջին ամուսնությունը Էլիզաբեթ Թեյլորի հետ տևեց 11 տարի: 1974 թվականին նրանք ամուսնալուծվեցին, սակայն 1975 թվականին կրկին ամուսնացան: Բարտոնը որդեգրեց Էլիզաբեթի դստրերին՝ Լիզային և Մարիային, սակայն այս անգամ նրանց ամուսնությունը միայն մեկ տարի տևեց:
Օդրի Հեփբերն և Անդրեա Դոտ
20-րդ դարի նրբագեղ և տաղանդավոր դերասանուհի Օդրի Հեփբերնը երկրորդ անգամ ամուսնացավ 1969 թվականի հունվարի 18-ին իտալացի հոգեբույժ Անդրեա Դոտիի հետ: Հարսանիքը տեղի ունեցավ Շվեյցարիայում: Նորապսակները հագնված էին շատ հանգիստ ոճով, բայց, իհարկե, էլեգանտ: Փեսացուն կրում էր սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ և կետիկներով փողկապ, իսկ հարսնացուն` մարմնագույն հագուստ:
Էլվիս Փրեսլի և Պրիսցիլլա Բյուլի
Ռոքն-ռոլի արքան իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 1959 թվականին: Ծանոթությունից յոթ տարի անց` 1967 թվականի մայսի մեկին տեղի է ունենում նրանց շքեղ և ճոխ հարսանիքը: Պետք է նշել, որ հարսնացու Բյուլին շատ համարձակ կերպարի մեջ էր, չնայած` արտահայտիչ կերպով ներկված սև աչքերն առավել ցայտուն էին դարձնում Պրիսցիլլա Բյուլի յուրահատուկ գեղեցկությունը:
Ֆրանկ Սինատրա և Միա Ֆերոու
Վերջերս The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է լեգենդար երգիչ Ֆրենկ Սինատրայի կանանց ու սիրուհիներին, որոնցից ամենահիշարժանը համարվում է հանրահայտ երգչի և Միա Ֆերոուի հետ տեղի ունեցած հարսանեկան արարողությունը: Սինատրան 1966 թվականին ամուսնացավ իրենից 29 տարով փոքր Միա Ֆերոուի հետ, ում հարսանեկան զգեստը դասվում է բոլոր ժամանակների ամենահայտնի հարսանյաց զգեստների շարքում: