Հոդվածներ
Ղազախական ավանդույթներ. ինչպես են «որսում» ապագա հարսնացուներին
Չնայած՝ մենք ապրում ենք 21-րդ դարում և կարծում ենք, որ աշխարհը քաղաքակիթ է դարձել, սակայն այսօր էլ Ղազախստանում շարունակվում է նորմալ և ավանդական համարվել աղջիկների «որսը». այն է՝ առևանգել աղջիկներին և նրանց կամքին հակառակ ամուսնացնել։
«Խաբար» գործակալության լրագրող Բաուրժան Օրդան Facebook-յան իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ տղամարդն ու կինը բռնի ուժով աղջկա գլխին փորձում են գլխաշոր կապել։
Նշենք, որ, ըստ ավանդույթի, եթե առևանգված հարսնացուն գլխաշոր է կրում, նշանակում է՝ նա համակերպվել է այդ ամուսնության հետ, իսկ եթե հրաժարվում է՝ ուրեմն խայտառակում է թե՛ իրեն, թե՛ իր ընտանիքի անդամներին:
Տեսանյությում երևում է, թե ինչպես է երիտասարդ աղջիկը դիմադրում, և որպեսզի գլխին գլխաշոր չկապվի բղավում է և լացում:
Wedding.am-ը ներկայացնում է համացանցը ցնցած տեսանյութը: