Հոդվածներ
Վեց կարևոր խորհուրդ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր հարսնացու
Կանոն 1.Շնչեք
Եթե դուք չեք ցանկանում, որ ձեր ընկերների, ընտանիքի և, ամենակարևորը, փեսացուի հիշողության մեջ մնաք որպես «խելագար հարսնացու», ապա անհրաժեշտ է, որ ժամանակ առ ժամանակ պարզապես խորը շունչ քաշեք և հանգստանաք:
Կանոն 2.Որսացեք պահը
Հաճախ հարսնացուները չափազանց շատ պարտականություններ են բարդում իրենց վրա: Հետևաբար, առկա է մեծ ռիսկ է, որ կխառնվեք այդ բոլոր «մանրամասների» մեջ: Վայելեք հարսանիքի ամեն պահը, գնահատեք առաջին հատուկ պարը, հարսանիքի գեղեցկությունը, սերն ու այն գեղեցիկ մթնոլորտը, որը Ձեզ կտա այդ անմոռաց օրը: Չէ՞ որ, սրանք այն պահերն են, որոնք կցանկանաք վառ և լուսավոր հիշել ողջ կյանքի ընթացքում:
Կանոն 3.Կերեք
Դուք չեք կարող պարել և լիարժեք ուրախանալ հարսանիքին, եթե օրվա ընթացքում բավարար սնունդ չեք ստացել, այդ պատճառով էլ կարևոր է, որ դուք սնվեք արարողության ընթացքում: Իհարկե, խոսքն այն մասին չէ, որ այնքան ուտեք, որ հիմա էլ այդ կերպ փչացնեք արարողությունը:
Կանոն 4.Մի մոռացեք թե ինչ օր է
Դուք կարող եք զարմանալ, բայց երբեմն պարերի, մրցույթների և անվերջ բաժակաճառերի մթնոլորտում հնարավոր է մոռանաք, որ, առաջին հերթին այդ հարսանեկան օրը նվիրված է Ձեզ և Ձեր սիրելիին, ումից պետք է անբաժան լինել:
Կանոն 5.Ժամանակ անցկացրեք ծնողների հետ
Հարսանյաց միջոցառումը հավասարապես կարևոր է ոչ միայն նորապսակների, այլև հարսնացուի և փեսացուի ծողների համար: Ժամանակ գտեք, որպեսզի հիշեցնեք Ձեր սիրո մասին և շնորհակալություն հայտնեք նրանց Ձեզ աջակցելու համար:
Կանոն 6.Մտածեք ձեր մասին
Հարսնացուն, ով շրջապատված է ընկերուհիներով, ամուսնով, հյուրերով, միայնության շունչ հաստատ չի զգա: Սակայն շատ ավելի կարևոր է, որ այս խելահեղ օրվա ընթացքում ժամանակ գտնեք ինքներդ ձեզ համար: Մեկուսացեք գոնե մի քանի րոպե`մեկ անգամ ևս հավաքելով խառը մտքերն ու մտածմունքները: