Ծառայությունների կատալոգ
Մեղրամիս / Ճանապարհորդություն
KANDA Travel Club
Երևան, Հայաստան
5
Միջինը 5 | 1 review
Հեռ.
60512010
Էլ-փոստ
Կազմակերպության մասին
KANDA Travel Club
Զարմանալի չէ, որ հարսանեկան զբոսաշրջությունը կազմում է համաշխարհային զբոսաշրջության շուկայի մեծ մասը: Համատեղ կյանքի ուրախ սկիզբը տալիս է պայծառ եւ ՛՛երկարատեւ՛՛ հիշողություններ տրոպիկական բնության գրկում անցկացարած անհոգ օրերի մասին. Իսկ ինչն է ավելի մտերմացնում, եթե ոչ համատեղ ապրած հաճելի պահերը: Հատկապես, եթե մենք առաջարկում ենք նորապսակների ուշադրությանը օվկիանոսի սրտում գտնվող տրոպիկական կղզիներ, սարերի մեկուսի հանդարտություն, զմրուխտյա հովիտներ, անեզր ավազ եւ փափուկ ձյունե հովիտներ... մի խոսքով, գույների, տեսակի եւ եղանակների բազմազանություն: Ձեզ մնում է միայն կատարել ընտրություն: Ամուսնանալ արտասահմանում թե հարազատ վայրում՝ դրան հաջորդող մեղրամսով: Երկու դեպքում էլ կան մի շարք առավելություններ: Նրանց համար, ովքեր որոշել են իրենց ամուսնական երդումը տալ ԶԱԳՍ-ում /Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում/, ապա մեկնել մեղրամսի արտասահման, առանց չափազանցնելու, սպասում է ողջ աշխարհը. Կարող եք Ձեր հանգիստը վայելել օվկիանոսի եւ ծովի ափին, կարող եք հասնել մինչեւ Հարավային Ամերիկայի սարերի գագաթները կամ ուղղակի առանձնանալ ալպյան գյուղերի խաղաղ գրկում. Ամեն ինչ միայն կախված է նորապսակների նախասիրություններից: Ամեն դեպքում, ՛՛մեղրամսի՛՛ հայտնի ուղղությունների շարքում են՝ ամբողջ Մալդիվներ-Սեյշելներ կղզիները, պայծառ Թաիլանդն ու Ինդոնեզիան, հավերժական եւ հոգեւոր Հնդկաստանը, ինքնատիպ Մերձավոր Արեւելքը եւ Աֆրիկայի հյուսիսը: Միանշանակ, հարկ է նշել նաեւ հարսանեկան վոյաժների մասին՝ դեպի արքայական Ֆրանսիա եւ մշակութային կենտրոն Իտալիա: Ինչը կարող է ավելի ռոմանտիկ լինել, քան ՛՛just-married՛՛ համբույրը Էյֆելյան աշտարակի ֆոնին կամ առանձնացած զբոսանքները Հավիտենական քաղաքի նեղլիկ փողոցներով:
Կանդա Թրավել Քլաբը մասնագիտացված է անհատական տուրերի ոլորտում եւ ունի հարսանեկան ճանապարհորդություններ կազմակերպելու (տուրեր նորապսակների համար) եւ աշխարհի տարբեր անկյուններում հարսանյաց արարողություններ կազմակերպելու մեծ փորձ:
Մեզ մոտ կան մեղրամսի ուղղություններ դեպի Մավրիտոս, Սեյշելներ, Մալդիվներ, Հարավային Աֆրկա, Մեքսիկա, Կոստա Ռիկա, Թաիլանդ, Բալի եւ Հունաստան: Ցանկացած երկիր ընտրելու դեպքում, Դուք կարող եք հանգիստ լինել որակյալ ծառայություններ մատուցելու եւ անհատական մոտեցման համար: Մենք, մեծ ուրախությամբ, կկազմենք Ձեզ համար անմոռանալի, յուրահատուկ հարսանեկան ճանապարհորդության տարբերակները եւ կներկայացնենք հյուրանոցների հատուկ առաջարկները: Նրանց համար, ովքեր որոշել են ամուսնանալ արտասահմանում, կա հրապուրիչ ծառայություն՝ ՛՛Հաստատումով՛՛ (տրամադրվում է պաշտոնական փաստաթուղթ): Նրանց համար, ովքեր որոշել են սուզվել ամուսնական կյանքի քաղցր հորձանուտում, առաջարկվում է ինչպես հին եւ բարի Եվրոպան (Հունաստան, Չեխիա, Իտալիա, Կիպրոս, Սլովենիա, Լատվիա եւ այլն), այնպես էլ էկզոտիկայի հնարավոր բոլոր տեսակները (Շրի Լանկա, Մեքսիկա, Թաիլանդ, կղզիներ):