Հոդվածներ
Աստղային հարսանիքներ
Իգոր Կրուտոյի որդու «աստղառատ» հարսանյաց արարողությունը
Հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի որդի Նիկոլայ Կրուտոյը օրերս նշել է իր հարսանիքը՝ ամուսնանալով 2-րդ անգամ։
Հարսանեկան միջոցառումը տեղի է ունցել Agalarov Estate գոլֆ ակումբում։
Նիկոլայ Կրուտոյը ընտրյալի՝ Յուլիա Միրոսլավսկայայի հետ ծանոթացել է ընկերական շրջապատում, իսկ մեկ տարի շփվելուց հետո նրանք որոշել են ամուսնանալ:
Նշվում է, որ հարսանյաց խնջույքը «աստղառատ» է եղել և անակնկալներով լի:
Նորապսակների համար երգել են ռուսական շոու-բիզնեսի հայտնի աստղերը՝ Իգոր Նիկոլաևը, Դիմա Բիլանը, Ալեքսանդր Սերովը և այլ հանրահայտ աստղեր։ Հարսանիքը վարել է երգիչ Նիկոլայ Բասկովը։
Wedding.am-ը ներկայացնում է այս աստղային հարսանյաց արարողությունը՝ լուսանկարներով: