Հոդվածներ
Դիանա Մալենկոյի և Սոս Ջանիբեկյանի «հարսանիքը». ուրախ հատված «Հյուսիս-հարավ» ֆիլմից. տեսանյութ
2015-ին հայ ռեժիսորները ֆիլմասերներին մի շարք գեղեցիկ անակնկալներ մատուցեցին` նկարահանելով տարատեսակ և բավականին գեղեցիկ ֆիլմեր, որոնցից, վստահաբար կարելի է ասել, մեծ աղմուկ հանեց հատկապես «Հյուսիս-հարավ» կինոկատակերգությունը:
Ֆիլմի հիմքում 4 տղայի ընկերությունն է. նրանցից մեկը փորձանքի մեջ է ընկնում, իսկ ընկերներն օգնում են «ջրից չոր դուրս գալ»:
Կրտսեր գիտաշխատող Նվերը, մասնագիտական պատվեր ստանալով, մեծահարուստ Լամբերտ Խաչատուրովիչից, որոշում է օգտվել առիթից և ընկերների համար երեկույթ կազմակերպել պատվիրատուի շքեղ առանձնատանը։ Չափից դուրս աշխուժության արդյունքում ջարդվում է Լամբերտ Խաչատուրովիչի հոր արձանը։ Հաշվի առնելով վերջինիս վերաբերմունքը հոր հիշատակին՝ ընկերները հեշտությամբ պատկերացնում են Նվերի վախճանը...
Տղաները մոգոնում են «փրկության ծրագիր», սակայն ունքն ուղղելու փոխարեն աչքն էլ են հանում։ Այժմ նրանք ոչ միայն պետք է արձանի գումարը վճարեն, այլև՝ կազմակերպեն շքեղ հարսանիք, որի համար ստացած կանխավճարն այլևս չկա, իսկ փեսացուն խաղից դուրս է...
Եվ ահա, Wedding.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում է ֆիլմից հենց հարսանիքի հատվածը: