Հոդվածներ
Կնոջ չափազանց հուզիչ անակնկալը՝ ամուսնության տարելիցի առթիվ
Wedding.am-ը ներկայացնում է ամուսնության տարելիցի մասին պատմող հետաքրքիր տեսանյութ:
Այս երիտասարդ զույգն արդեն 7 տարի է, ինչ ամուսնացած է, և այդ ընթացքում նրանց համերաշխ և սիրով լի ընտանիքը համալրվել է երկու հրաշալի փոքրիկով:
Ամուսնության տարելիցի օրը ամուսինները ստիպված էին աշխատանքի գնալ, այնպես որ այդ հաճելի և իրնեց մեծ սերն ու ջերմ, տաք զգացմունքները խորհրդանշող տոնին նախապատրաստվելու ժամանակ պարզապես չունեին:
Սակայն կնոջ հնարամտությունն, ինչպես միշտ, օգնության է հասնում ժամանակին:
Սիրելի կինը որոշեց ամուսնուն վերադարձնել նրանց հանդիպման, ամուսնության արարողության և ընտանիք կազմելու մասին հաճելի հիշողությունները:
Նա որոշեց այդ օրը գեղեցիկ հարսանյաց զգեստով և իրենց հարսանեկան առաջին պարի երաժշտության ներքո դիմավորել աշխատանքից վերադարձող իր ամուսնուն:
Արդյունքում ստացվեց շատ հուզիչ և հետաքրքիր անակնկալ՝ որը խորհրդանշում է սեր, հավատարմություն և ընտանիքի նկատմամբ ունեցած մեծ նվիրվածություն:
Մանրմասները՝ տեսանյութում: