Հոդվածներ
Ամենախենթ ծիսակատարություններն` Ռումինիայից և Հնդկաստանից
Սիրով Ձեզ ենք ներկայացնում հարսանեկան ամենախենթ ծիսակատարությունները:
Հարսնացուի առեւանգում. Ռումինիա
Ենթադրվում է, որ եթե առեւանգողին հաջողվի բռնել կամ համոզելու ճանապարհով առեւանգել աղջկան եւ պահել իր մոտ առնվազն 2-3 օր, ապա վերջինս պաշտոնապես կդառնա նրա կինը:
Կարևորը, որ տղամարդը առեւանգի աղջկան, ում հետ նա ուզում է ամուսնանալ` առանց ծնողների համաձայնության:
Ամուսնություն ծառի հետ. Հնդկաստան
Հնդկաստանի որոշ մասերում գոյություն ունի խոչընդոտ ամուսնանալուց առաջ`«Mangal Dosha» (աստղային համադրություն): Անձը, ով ծնվել է «Mangal Dosha» օրերին, կոչվում է «Manglik»: Ենթադրվում է, որ նա «անիծված» է եւ պատճառ կդառնա իր զույգի վաղաժամ մահվան: «Անեծքը» ոչնչացնելու համար «Manglik»-ը պետք է ամուսնանա բանանի ծառի հետ, որն արարողությունից հետո սղոցում են: Այս ամենը կատարելուց հետո հանգիստ կարող են ամուսնանալ: