Հոդվածներ
Յուրօրինակ ամառային սանրվածքներ` հարսնաքույրերի համար
Հարսանիքն իրենից ենթադրում է լուրջ ու պատասխանատու գործողություններ. ներկայանալի բարձրության վրա պետք է լինեն բոլորը` և՛ հարսնացուն, և՛ նրա ընկերուհիները:
Ըստ հին ավանդույթների` հարսնաքույրերը չպետք է խամրեցնեն գեղեցկությամբ և հագուստով օրվա հերոսուհուն, սակայն պետք է լինեն գեղեցիկ և աչք շոյող:
Ամռանը, երբ եղանակը թույլ է տալիս Ձեզ քայլել առանց գլխարկներով, ստիլիստները խորհուրդ են տալիս ընտրել տարբեր հյուսվածքներով սանրվածքներ, որոնք կարելի է համադրել ցանկացած հագուստի հետ, իսկ եթե նույնիսկ Ձեզ որոշի այցելության գալ քամին, դրանից ոչինչ չի փոխվի, ընդհակառակը` Դուք ձեռք կբերեք դիմակահանդեսային առանձնահատկություններ ունեցող տեսք:
Այս շրջանում մոդայիկ են հիպպի ոճում (hippie շարժում, որը սկսվել էր 60-ականներում և շարունակվել մինչև 70-ականների վերջ) սանրվածքները, որոնք կարելի է զուգակցել հավաքված սանրվածքների հետ:
Wedding.am-ը` վկայակոչելով EllE.com-ին, ներկայացնում է հարսնաքույրերի համար նախատեսված հետաքրքիր և գեղեցիկ ամառային սանրվածքները: