Հոդվածներ
Տաս իրավիճակ, որոնք անակնկալի կբերեն Ձեզ ամուսնական կյանքի սկզբում
Այս ամենը տեղի է ունենում յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի հետ: Մեղարամիսն այնքան արագ է անցնում, որ Դուք անսպասելիորեն սկսում եք հասկանալ, որ ժամանակը վատնել եք հարսանեկան արարողության կազմակերպչական աշխատանքների վրա, իսկ համատեղ կյանքի մասին մտածելու ժամանակ ամենևին էլ չեք ունեցել:
Wedding.am-ը կփորձի Ձեզ ներկայացնել այն խորհուրդ-կանոնները, որոնք անսպասելիորեն, բայց բնական ձևով կկանգնեն յուրաքանչյուր զույգի առջև՝ հարսանիքից անմիջապես հետո:
Դուք դրսևորում եք Ձեզ այնպես, ինչպես մեծ երեխան
Ձեր կյանքն արմատապես փոխվել է: Ապագա հարսանցուի կարգավիճակում գտնվելիս՝ Ձեզ ծանոթ էր «իմ փեսացու»-ն արտահայտությունը, իսկ այժմ այն վերածվել է «ամուսին» բառի, որի արդյունքում, բնականաբար, Ձեր ուրախությունը կրկնապատկվել է: Պատրաստ եղեք այն փաստին, որ ընկերական շրջապատում այդ բառը ոմանց մոտ կարող է հիստերիկ դրսևորումների առիթ տալ, այնպես որ առավել զգույշ օգտագործեք «իմ ամուսին» արտահայտությունը, քանզի կանացի նախանձն այնքան էլ ցանկալի երևույթ չէ:
Ձեզ ողջ ընթացքում կարող է թվալ, որ Դուք ինչ-որ բան մոռացել եք
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ձեր ուղեղը 70 տոկոսով զբաղված էր հարսանեկան արարողությունների կազմակերպչական հարցերով: «Դաժան իրարանցումներից» հետո Ձեզ մոտ կարող է նկատվել նաև հետհարսանեկան դեպրեսիա, քանի որ սովորական առօրյան ամբողջությամբ վերափոխվում է, և չնայած որ սիրելին Ձեր կողքին է, բայց կյանքում տեղի ունեցող փոփոխություններին մարդիկ հաճախ դժվարությամբ են հարմարվում:
Ամուսնությունից հետո երեխաներ ունենալու ակնարկներն անխուսափելի են
Դուք դեռ չեք հասցրել վերադարձնել հարսանեկան զգեստը, երբ արդեն հետաքրքրասեր ընկերներն ու մտերիմները սկսում են հարցաքննել երեխաներ ունենալու Ձեր որոշումների ու ծրագրերի մասին: Այս ամենը նորապսակներին ամենաշատը նյարդայնացնող իրավիճակներից մեկն է:
Բայց չարժի այն մեծ խնդրի վերածել, ուղղակի պետք է հասկացնել, որ այն խիստ անձնական հարց է և վերաբերում է միայն նորապսակներին:
Դուք կշարունակեք կրկին կռվել և հարաբերություններ պարզել
Հունից դուրս գալն այնքան հեշտ է, օրինակ՝ գետնին թափած վերնաշապիկներ, թափթփված սեղաններ և այլն: Այն պահին, երբ կարծում եք, որ վերջնականապես հիստերիայի մեջ կընկնեք, խորը շունչ քաշեք, հաշվեք մինչև տասը և մտածեք անհավանական սեքսի մասին, որը սպասվում է ձեզ մոտ ժամանակներս:
Չէ՞ որ, որպես կանոն, սեքսը մեծ ընդհարումներից հետո չափազանց թեժ է լինում:
Ամուսնու ծնողների հետ հարաբերությունները
Լավ է, թե վատ, բայց Ձեր ամուսնու ընտանիքը՝ Ձեր ընտանիքն է: Սկեսուրը կարող է Ձեզ հունից հանել իր խորհուրդներով, օրինակ՝ թե ինչպես զարդարել տունը, եփել սուպը կամ ինչպես արդուկել շապիկը, բայց պարտադիր չէ, որ Դուք անեք այնպես, ինչպես նա է ուզում:
Առաջ քաշեք Ձեր դիվանագիտությունը և հարցերը լուծեք «քաղաքավարի եսասիրությամբ», իհարկե, այդ ամենն էլ ունի իր սահմանները. չպետք է մոռանալ սահմանը չանցնելու մասին, չէ՞ որ ամուր և հաստատուն հարաբերությունները հիմնված են սիրո, վստահության և հարգանքի հիման վրա:
Հնարավոր է, որ Դուք կկարոտեք մայրիկին
Չնայած այն ամենին, որ ոչ շատ ժամանակ է անցել այն պահից, ինչ Դուք սկսել եք ապրել Ձեր սիրելիի հետ, բայց Ձեզ դժվար կլինի ցրել այն հիշողությունները, որոնք կապված են հայրական տան հետ. օրինակ՝ Դուք կվերհիշեք մայրիկի հետ զրույցները, վեճերը, քննարկվող հարցերը:
Սակայն պետք չէ մոռանալ, որ Դուք մուտք եք գործել արդեն մեծ և ինքնուրույն կյանք:
Սեքսը կդադարի զարմացնել Ձեզ
Մի անհանգստացեք, խոսքը կրքի մասին չէ, պարզապես հարսանիքից հետո սովորաբար ամեն միֆային պատմություն ընկնում է իր տեղը, և ինչպես յուրքանաչյուր նոր բան, այնպես էլ ամուսնական կյանքում սպասվելիք բոլոր նորությունները դառնում են հնություններ՝ ստանալով բնականոն հուն:
Սովորություններ, որոնք, եթե ժամանակին Ձեզ հաճելի էին թվում, ապա հիմա սարսափելի նյարդայնացնող են
Նա սպասքը լվացարանում տեղավորում է ոչ այնպես, ինչպես դա անում եք Դուք կամ նա կաթի դատարկ շիշը նորից դրեց սառնարանում կամ նա յուրաքանչյուր հարցի հետ կապված ունի սեփական կարծիքը, որը սկսել է Ձեզ հունից հանել:
Նույնիսկ եթե Ձեզ այս ամենն իրոք հունից հանում է, հիշեք, անկախ ամեն ինչից, ամուսնությունը հիմնվում է սիրո և ըմբռնման հիման վրա: Հնարավոր է, որ Դուք էլ Ձեր ամուսնու համար իդեալական չեք եղել ողջ օրվա ընթացքում, բայց մի մոռացեք, որ նա ընդունում է Ձեզ այնպիսին , ինչպիսին որ կաք:
Նա նվիրում է Ձեզ ամենևին էլ ոչ այն, ինչին Դուք սպասում էիք
Երբեմն կարող է այնպես պատահել, որ ամուսնու նվերն այնքան էլ ռոմանտիկ կամ հոգեթով չդիտվի:
Չպետք է մոռանալ, որ տղամարդիկ նվերները գնում են՝ ելնելով իրենց տրամաբանության սահմաններից: Բայց չպետք է մոռնալ, որ անկախ ամեն ինչից, պետք է գնահատել նրանց արված քայլերը, իսկ ավելի ցանկալի արդյունքի համար պետք է ընդամենը նրանց պարզ ասել, թե ինչ եք հատակապես ուզում և սպասում: