Հոդվածներ
Ամուսնության պետական գրանցում. ինչ կարգ է գործում, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ և երբ դիմել
Wedding.am-ը անցկացնում է գեղեցիկ մրցույթ: Մանրամասներ
Հարց. Ինչպես կարո՞ղ են ՀՀ քաղաքացիները, օրինակ մարզային գրանցում ունեցող, իրենց ամուսնության գրանցումը կազմակերպել իրենց ոչ գրանցման վայրում, օրինակ Երևանում: Ի՞նչ ժամկետներում կարող են դիմել ՔԿԱԳ և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Հարցին պատասխանում է Հանրային պաշտպան Աշոտ Նուրիջանյանը
Պատասխան. Ամուսնության պետական գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը: Ամուսնությունը կարող է գրանցվել նաև Երևան քաղաքում՝ ՔԿԱԳ <<Ամուսնության պալատ>> գործակալությունում, ք. Երևան, Զաքիյան փ. 3 հասցեում: Ամուսնացող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում ամուսնության համատեղ գրավոր դիմում: Համատեղ դիմումի մեջ պետք է հաստատվի ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:
Wedding.am-ը անցկացնում է գեղեցիկ մրցույթ: Մանրամասներ
Ամուսնության մասին համատեղ դիմումի մեջ պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները. ա) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը. բ) ամուսնացող անձանց կողմից ընտրվող ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո. գ) ընտանեկան դրությունը. դ) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները. ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ: Ամուսնացող անձինք ստորագրում են ամուսնության մասին համատեղ դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը: Ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել՝ ա) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը. բ) եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը. գ) եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնացող անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը: Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը։
Wedding.am-ը անցկացնում է գեղեցիկ մրցույթ: Մանրամասներ
Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում: Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք համարվող հարգելի պատճառներ են` 1) ամուսնացող անձանց համատեղ երեխա (ներ) ունենալը. 2) ամուսնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական). 3) ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության. 4) ամուսնացող անձի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը. 5) Հայաստանի Հանրապետությունում ամուսնացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության դեպքում ամուսնացողների կամ նրանցից մեկի` Հայաստանի Հանրապետության տարածքից երկարատև ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում. 6) ամուսնացող անձի ծանր հիվանդությունը: Ամուսնության պետական գրանցման ժամկետը, ելնելով կոնկրետ հանգամանքներից, կարող է կրճատվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի թույլտվությամբ:
Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել հանդիսավոր պայմաններում: Եթե ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով, ապա ամուսնության պետական գրանցումն ամուսնացող անձանց ներկայությամբ կարող է կատարվել տանը, բժշկական կամ այլ հաստատությունում: Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ ամուսնության պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը՝ քրեակատարողական համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնությամբ ընտրված վայրում:
Wedding.am-ը անցկացնում է գեղեցիկ մրցույթ: Մանրամասներ
Եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատ, ապա դիմումին կցվում է ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցման համար պետական տուրքի՝ 10000 ՀՀ դրամ գումարի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գումարի՝ 50.000 ՀՀ դրամ, վճարված լինելը հավաստող անդորրագիրը: Եթե դիմումը ներկայացվում է ՔԿԱԳ այլ տարածքային մարմին, ապա դիմումին կցվում է պետական տուրքը և տվյալ համայնքի ավագանու կողմից սահմանված գումարը (այդպիսին նախատեսված լինելու դեպքում) համայնքի բյուջե վճարված լինելու փաստը հավաստող անդորրագիրը: Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարելու համար ՔԿԱԳ մարմնի աշխատողի փոխադրումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից մինչև ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր և հակառակ ուղղությամբ հոգում են ամուսնացող անձինք:
Լուսանկարները՝ Ալիսա Ստուդիոյի