Հոդվածներ
Նորություններ
Գոհար Ավետիսյանը պատրաստվում է նշանադրությանը. ֆոտո
Օրեր առաջ ամուսնության գեղեցիկ անակնկալ ստացած հայ հայտնի ոճաբան Գոհար Ավետիսյանը, ով սոցցանցերի իր էջերում իր հետևորդների հետ պարբերաբար կիսվում է իր կյանքի մասին նորություններով, նոր լուսանկար է տեղադրել, որտեղ հայտնում է, որ արդեն պատրաստվում է իր նշանադրությանը:
Գոհարի ընտրյալը ազգությամբ հայ, մոսկվայաբնակ Գեւորգ Աղասյանն է։
Գևորգը Մոսկվայում հայտնի վարսահարդար է եւ ունի իր գեղեցկության սրահը, որը կոչվում է style 20-12։
«Երբեք չէի պատկերացնի, որ իմ ընտրյալը նույն բնագավառից կարող է լինել, ինչ ես… նա շատ ճանաչված է եւ իր հաճախորդների շրջանում հայտնի է որպես հիասքանչ վարսահարդար»,- իր ընտրյալի մասին ասում է Գոհարը։