Հոդվածներ
Պոլինա Գագարինայի համեստ հարսանիքն ու շքեղ զգացմունքները` ֆոտոշարքում
Wedding.am-ը ներկայացնում է ռուս երգչուհի Պոլինա Գագարինայի և նրա լուսանկարիչ ամուսնու` Դմիտրի Իսխակովի հարսանեկան ներդաշնակ հուշերի և ջերմ սիրո մասին պատմող գեղեցիկ ֆոտոշարքը:
Նշենք, որ 2014 թվականի օգոստոսի 9-ին ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Պոլինա Գագարինան և լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը ամուսնացան: Զույգն ամուսնությունը գրանցեց Մոսկվայի Տվերսկի շրջանի ՔԿԱԳ-ում:
Գագարինան նշում է, որ անսահման երջանիկ է, որ Աստված նրան տվել է այնպիսի հիանալի ամուսին, ինչպիսին Դմիտրին է:
«Մեկ տարի առաջ մենք օրինականացրեցինք մեր հարաբերությունները` կազմակերպելով համեստ հարսանյաց միջոցառում. ես չեմ սիրում շքեղություն, ինձ պետք են անկեղծ, ջերմ և շքեղ զգացմունքներ, ոչ թե բազմագույն և տոնական հանդեսներ»,-նշում է նրբագեղ երգչուհին:
Հիշեցնենք, որ զույգի հարսանյաց արարողությունը շատ համեստ ու առանց շքեղությունների է կազմակերպված եղել։