Հոդվածներ
Նորություններ
Պատմությանը հայտնի ամենադաժան կանայք (ֆոտո)
Կինը բոլորի մոտ ասոցացվում է որպես նուրբ, բարի, սիրառատ էակ: Սակայն պատմությանը հայտնի են դեպքեր, երբ կանայք իրենց դրսևորել են որպես ամենաիսկական սառնարյուն էակներ` ամենադաժան ձևով վերջ դնելով իրենց ամուսինների կյանքին: Wedding.am-ը ներկայացնում է պատմությանը հայտնի նման ամենադաժան օրինակները:
1. Կայսրուհի, ով իր ամուսնուն որոշել է սպանել սիրեկանի միջոցով
Վալերիա Մեսալինան Կլավդիլոս կայսեր 3-րդ կինն էր, ով ամբողջ Հռոմում հայտնի նիմֆոնուհի էր և Կալիգուլայի սիրուհին: Այն բանից հետո, երբ նա մահանում է, Վալերիան պայմանավորվում է իր սիրեկաններից մեկի հետ սպանել ամուսնուն` խոստանալով դառնալ նրա օրինական կինը, սակայն նրանք բացահայտվում են և գլխատվում:
2. Ավստրալուհի, ով սպանել է ամուսնուն և նրանից ապուր պատրաստել
Առաջին ավստրալուհին, ում դատապարտվել է ցմահ բանտարկության, դարձել է Քեթրին Նայթը: Նա ամուսնուն սպանել է դանակի 37 հարվածով, ապա հանել նրա մաշկը և կախել առաստաղից: Ապա մասնատել է նրան և ապուր պատրաստել: Բարեբախտաբար, ոստիկանությունը ճաշին ավելի շուտ է հասել, քան նրա երեխաները:
3. 76-ամյա տատիկ, ով մեղադրվում է իր 4 ամուսիններին սպանելու մեջ
76-ամյա Բեթի Նյումանը այժմ իր պատիժն է կրում Հյուսիսային Կարոլինայի բանտերից մեկում: Նրա առաջին երեխայի և նախորդ 3 ամուսինների մահվանից հետո հետաքննությունը պարզել է, որ նրանց բոլորի մահվան մեջ մեղավոր է եղել այս անմեղ դեմքով հրեշը:
4. Կին, որը նախընտրեց կոկորդիլոսին
Վիկի Լոուինգը ամուսնալուծվել է միայն այն պատճառով, որ տանը սկսել է կոկորդիլոս պահել, նա նույնիսկ թույլատրել է կոկորդիլոսին ազատ շրջել տանը և միասին քնել իր որդու հետ նույն անկողնում: Ինչպես նա է ասում` տղամարդիկ կարող են իրենց մասին հոգ տանել, իսկ կոկորդիլոսը չի կարող իր համար ինքնուրույն ճաշ պատրաստել:
5. Արաբուհի, ով ամուսնուն սպանել է այն բանի համար, որ նա 30 տարվա ամուսնությունից հետո փորձել է գաղտնի նայել իր դեմքին
Այո, նրանք ամուսնացած են եղել 30 տարի, սակայն ամուսինը այդպես էլ չի տեսել իր կնոջ դեմքը, իսկ երբ արդեն 50 տարեկանում հետաքրքրություն դրդրված ամուսինը փորձել է նայել նրան, կինը կատաղությունից սպանել է ամուսնուն: