Հոդվածներ
6 նշան այն մասին, որ նա քեզ հետ երբեք չի ամուսնանա
Դուք հանդիպում եք արդեն մի քանի տարի, հնարավոր է նույնիսկ, որ ապրում եք միասին, բայց սիրելին չի շտապում ամուսնության առաջարկություն անել, իսկ ապագայի ծրագրերի մասին ձեր կողմից արված խոսակցությունները մնում են անարձագանք կամ, լավագույն դեպքում, վերածվում հումորի:
Ցավոք, ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ ընտանիք կազմելուն: Ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ վախենում են ոչ միայն մեծ ազատությունը կորցնելուց, այլև մեծ պատասխանատվության ենթարկվելուց:
Որպեսզի Ձեզ կեղծ հույսերով չսնեք, ուշադրություն դարձրեք այս 6 չափազանց պարզ նշաններին, իսկ եթե նրանց առկայությունը տեսնեք նաև Ձեր հարաբերություններում, ամենայն հավանականությամբ, ձեզ այդքան սպասված ամուսնության առաջարկություն այդպես էլ չի արվի:
Wedding.am-ը ներկայացնում է այն 6 նշանները, որոնք կպատմեն, որ ամուսնության առաջարկություն այդպես էլ չի լինի:
1. Նրա ապագայի ծրագրերում դուք չկաք
2. Նա խուսափում է ծանոթանալ Ձեր ընտանիքի անդամների հետ
3. Նրան վրդովեցնում է ռոմանտիկայի ցանկացած դրսևորում
4. Նա ազնվորեն հայտարարել է, որ չի պատրաստվում ամուսնանալ Ձեր հետ
5. Նա խուսափում է լուրջ որոշումներից
6. Դուք վերջերս, այնուամենայնիվ, հասկացաք, որ իսկապես չեք ուզում ամուսնանալ նրա հետ