Wedding.am-ը ներկայացնում է հերթական աստղային հարսանիքը, որը ժամանակին եղել է քննարկումների և բոլորի ուշադրության կենտրոնում: Երբ 2010 թվականի ամռանը հայտնի դարձավ Արմենչիկի մասին ամուսնության լուրը, այն վայրկյանապես տարածվեց բոլոր լրատվամիջոցներում: ԱՄՆ-ում կազմակերպված շքեղ հարսանիքը չէր կարող չգրավել բոլորի ուշադրությունը` իր ժամանակակից լուծումներով: Ուշադրության կենտրոնում էր նաև Արմենչիկի կնոջ` Լուսինեի գեղեցկությունը, և շատերը նույնիսկ պնդում էին, թե նա ազգությամբ ռուս է, սակայն գեղեցկուհի հարսիկը զտարյուն հայուհի է: Այժմ Արմենչիկ և Լուսինե զույգը մեծացնում են իրենց որդուն` Միքայելին:
Աստղային հարսանիքների մեր մյուս անդրադարձներին կարող եք ծանոթանալ այստեղ