Հոդվածներ
Բողոքի «նոր» ալիք. Բաղրամյան պողոտայի ամուսնական համարձակ զույգերը
Բաղրամյան պողոտայում էլեկտարէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները զենքերը վայր չեն դնում:
Այս ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց պահանջները հայտնել են ամենատարբեր ձևերով՝ երաժշտական համարներ, ասմունք, հարսանեկան արարողություններ...
Անկախ ամեն ինչից, կարծում եմ՝ կարելի է ասել, որ այսօր մենք ձեռք բերեցինք բողքն ու դժգոհություններն արտահայտելու նոր կուլտուրա, որը դուրս է արյան և ծեծկռտուքների շրջանակներից:
Հայ երիտասարդները ցույց տվեցին, որ բողոքը կարող է ունենալ նաև այլ դրսևորումներ՝ կրեատիվ, դրական բայց և հաստատուն:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նաև հայ և, ինչու ոչ, համարձակ նորապսակները:
Wedding.am-ը Ձեզ է ներկայացնում էլեկտարէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցած հարսանյաց արարողությունների գեղեցիկ ֆոտոպատմությունները:
Նորապսակ դերասաններ Նոնա Թելոյանը և Դավիթ Հակոբյանը
Լուսանկարները՝ Aravot.am-ի
Նորապսակներ Աննան ու Սուրենը
Լուսանկարները՝ A1+-ի
Առաջին ամուսնական զույգը, ով խիզախեց իր բողոքն արտահայտել նման գեղեցիկ և խորհրդանշական ձևով