Դարձնել մեկնարկային էջ  |   Ավելացնել ընտրյալի մեջ  |   Հետադարձ կապ  |   Կայքի Քարտեզ  |   English |   Russian  

Հարսանյաց սրահներ
Տղամարդկանց կոստյումներ
Նվերների խանութներ
Գեղեցկության սրահներ
Ֆուրշետ / Քեյթրինգ սերվիս
Ծաղկի սրահներ
Օժիտ
Հարսանեկան տորթեր
Մեքենաների վարձակալում
Նկարահանում
Ռեստորաններ
Եկեղեցիներ
ՔԿԱԳ (ԶԱԳՍ)
Տուրիստական գործակալություններ
Ոսկերչական սրահներ
Թամադաներ
Հարսանյաց սրահների ձևավորում և սպեցէֆեկտներ
Տարոսիկներ և մոմեր
Հյուրանոցներ
Հարսանյաց արարողության կազմակերպում
 
Որքա՞ն հաճախ եք զբաղվում սեքսով
 
 
Հարցումների արդյունքներ
 
Կանաչ, կարմիր խնձորներ (53)
Նախանշաններ` ամսաթվեր, ամիս և եղանակ (16)
Սուրբ Սարգիս (13)
Տեառնընդառաջ (14)
Պսակադրություն (10)
Հարսանեկան ավանդույթները Իտալիայում (7)
Հարսանեկան ավանդույթները Անգլիայում (3)
Քավորը եւ քավորկինը (10)
Խոսքկապ (12)
Նշանդրեքի բեմական տարբերակը (8)
“Աստղային” զույգն ամուսնացել է :) (21)
Դևիդ Բեկխեմը հերթական անգամ ամուսնացել է (17)
Իլյա Լագուտենկոյի գաղտնի ամուսնությունը (3)
Յանա Ռուդկովսկայան և Եվգենի Պլյուշենկոն կամուսնանան 09.09.09-ին (2)
Շերլին Սարգսյանի երրորդ հարսանիքը (14)
Անդրեյ Մալախովն ամուսնանում է անչափահաս դպրոցականի հետ (31)
Սերգեյ Լավրովն ամուսնացրել է իր դստերը (1)
Կրիստինա Օրբակայտեն ամուսնացել է (17)
Դյուժևի շքեղ հարսանիքը (14)
Ինչպես ամուսնացավ Այվազովսկին (15)


     
 

Հոդվածներ

   
Հարսանիքներն ըստ տարիների  
   

Հարսանիքի օրը համարվում է Կանաչ Հարսանիք:

1 տարի անց`
Չթե հարսանիք,


2 տարի անց`
Թղթե հարսանիք,


3 տարի անց`
Կաշվե հարսանիք,


4 տարի անց`
Քաթանե, Վուշե հարսանիք,


5 տարի անց`
Փայտե հարսանիք,


6 տարի անց`
Չուգունե հարսանիք,


6,5 տարի անց` Ցինկե հարսանիք,

7 տարի անց`
Պղնձե հարսանիք,


8 տարի անց` Թիթեղյա հարսանիք,

9 տարի անց` Հախճապակյա հարսանիք,

10 տարի անց` Արճիճե կամ Վարդագույն հարսանիք,

11 տարի անց`
Պողպատե հարսանիք,


12 տարի անց` Նիկելե հարսանիք,

13 տարի անց` Ժանյակե հարսանիք,

14 տարի անց` Ագաթե հարսանիք,

15 տարի անց`
Ապակե հարսանիք,


20 տարի անց`
Ճենապակե (ֆարֆորե) հարսանիք,


25 տարի անց`
Արծաթե հարսանիք,


30 տարի անց`
Մարգարտյա հարսանիք,

35 տարի անց` Կտավե, Մարջանե հարսանիք,

37,5 տարի անց` Ալյումինե հարսանիք,

40 տարի անց`
Սուտակե (Ռուբինե) հարսանիք,

45 տարի անց` Շափյուղյա (Սապֆիրե) հարսանիք,

50 տարի անց`
Ոսկե հարսանիք,


55 տարի անց`
Զմրուխտե հարսանիք,


60 տարի անց`
Ադամանդե հարսանիք,


65 տարի անց` Երկաթե հարսանիք,

67,5 տարի անց` Քարե հարսանիք,

70 տարի անց` Բարեբեր հարսանիք,

75 տարի անց` Տերունական, Թագավորական հարսանիք,

100 տարի անց` Կարմիր հարսանիք, կամ հալալ է Ձեզ:

Շատ ամուսնական զույգեր ամեն տարի նշում են իրենց պսակադրության տարեդարձը: Այդ գեղեցիկ ավանդույթը հանդիսանում է ինչպես յուրահատուկ ամփոփում, այնպես էլ ապագա պլանների նախագծում, նաեւ անցածը հիշելու լավագույն առիթ: Գրեթե բոլորը գիտեն, թե երբ է Արծաթե կամ Ոսկե հարսանիքը, սակայն քչերը` այն մասին, որ համատեղ անցկացրած յուրաքանչյուր տարին ունի իր անվանումը: Տարիների քանակից են կախված նաեւ նվերները, որոնք փոխանակում են ամուսինները: Ստորեւ ներկայացված հետաքրքիր տեղեկատվությունը Ձեր ընտանեկան կյանքը կդարձնի առավել գունագեղ ու հետաքրքիր:

Համատեղ կյանքի առաջին տարին կոչվում է Չթե հարսանիք: Անվանումը կապված է այն բանի հետ, որ ամուսիններն արդեն հասցրել են ծանոթանալ կենցաղի մանր ու չնչին խնդիրներին` ետեւում թողնելով սիրային գգվանքները: Ետեւում են մնացել նաեւ փորձություններն ու բացահայտումները: Այդ օրը ընդունված է միմյանց նվիրել չթից կարված թաշկինակներ: Առաջին տարին համարվում է ամենադժվարը, իսկ թաշկինակները խորհրդանշում են տարվա ընթացքում թափված արցունքները: Առաջին տարեդարձի ժամանակ բացվում է շամպայնի երկու շշերից մեկը, որոնք նվիրել էին հարսանիքի ժամանակ: Երկրորդ շիշն ընդունված է բացել առաջնեկի ծննդյան օրը: 

Երկրորդ տարին նշվում է որպես Թղթե հարսանիք: Հարաբերությունների թարմությունն արդեն վերացել է, սակայն նրանք դեռ չեն դարձել ամուր: Այստեղից էլ անվանումը. չէ որ թուղթը հեշտությամբ է պատռվում: Որոշ երկրներում գոյություն ունի հետաքրքիր ավանդույթ` ամուսինն ու կինը կարում են թղթե հագուստ, որով էլ ընդունում են հյուրերին: Եւս մեկ ավանդույթ. հյուրերը թղթերի վրա գրում են ցանկություններ, բարեմաղթանքներ ամուսիններին եւ կախում այգու ծառից, կամ որեւէ այլ դեկորատիվ իրի վրայից: Ստացվում է իսկական 'երջանկության ծառ': Ամուսինները կարող են իրար անակնկալ մատուցել` գրելով միմյանց իսկական սիրային նամակներ, որոնցից երկար ժամանակ չէին ստացել:

Եթե Դուք արդեն երեք տարի է, ինչ միասին եք, ապա անպայման նշեք Կաշվե հարսանիքը: Համարվում է, որ այդ ժամանակ ամուսինները սկսում են իրար զգալ սեփական կաշվով: Հնավուրց ավանդույթի համաձայն, նրանք պետք է վերադարձնեն իրենց պարտքերը, ներեն բոլոր հին վիրավորանքները, տնից դուրս շպրտեն հին իրերը, որոնք այս կամ այն ձեւով կարող են հիշեցնել անցյալի դառնությունները: Այդ օրը ամուսիններն իրար նվիրում են կաշվե ապրանքներ` դրամապանակ, ձեռնոցներ, նույնիսկ` ճամպրուկ, որը հանդիսանում է լավագույնս ակնարկն այն մասին, որ արդեն ժամանակն է ուղեւորվել ռոմանտիկ ուղեւորության:

Քաթանե, Վուշե հարսանիքը նշում են ամուսնության չորրորդ տարում: Քաթանը խորհրդանշում է ամրություն եւ հարատեւություն: Սեղանին այդ օրը պետք է փռված լինի քաթանե սփռոց եւ դրված լինեն նույն քաթանից անձեռոցիկներ: Ավանդույթ կա այդ օրը իրար նվիրել քաթանից կամ վուշից պատրաստված տարբեր իրեր: Մասնավորապես կիրառելի նվերներ են անկողնու պարագաները, հագուստը, սփռոցները, անձեռոցիկները, սրբիչները, եւ, բնականաբար, ամեն ինչ պետք է լինի վերանշյալ քաթանից կամ վուշից:

Հնգամյա տարեդարձը նշում են որպես Փայտե հարսանիք: Ծառը խորհրդանշում է կյանքը, ծաղկունքը եւ բարեբերությունը: Ընդունված է համարել, որ ամուսիններն իրար կապվել են արմատներով: Ընտանիքն արդեն ամուր է, սակայն հրդեհի բռնկման վախն, այնուամենայնիվ, կա: Այլապես ընտանեկան անդորրը կխափանվի եւ կհրդեհվի, ինպես կայծից բռնկված դաշտ: Ամուսինները փոխանակում են փայտից պատրաստված տարատեսակ հուշանվերներ` զարդատուփեր, գդալների հավաքածու, նկարների շրջանակներ, թալիսմաններ, զարդեր:

Վեցամյակը համեմատում են Չուգունի հետ: Այս մետաղը բավականին փխրուն է եւ կարող է ճաքել հարվածից: Նույն կերպ ամուսինների փոխհարաբերությունները կարող են սրվել հանկարծակի ստեղծված տհաճ իրավիճակից: Չուգունե հարսանիքի տարեդարձի ժամանակ նվիրում են տարատեսակ իրեր այդ մետաղից, ինչպես նաեւ սպասք եւ այլ խոհանոցային պարագաներ:

Պղնձե հարսանիքը տոնում են համատեղ կյանքի յոթերորդ տարում: Համարվում է, որ ընտանիքի զարգացումը հասել է արդեն այն փուլին, երբ հարաբերություններն արդեն բավականաչափ ամրացել են, քանդել այն շատ դժվար կլինի: Բայց պղինձը նաեւ փափուկ մետաղ է` էլաստիկ եւ ճկուն: Նրան հեշտ է տաքացնել եւ ձեւափոխել: Երիտասարդ ընտանիքին դեռ շատ փորձություններ են սպասում, կկարողանան արդյոք գոյատեւել, կախված է միմիայն նրանցից: Յոթամյակը նշելու ժամանակ նվիրում են պղնձե մատանիներ, պայտեր, նալեր կամ զարդեղեն պղնձից, եթե իհարկե այդպիսիների մեջ գտնեք նրա սրտի ուզածը:

Արճիճե կամ Վարդագույն հարսանիքը` տասնմեկ ամյակը, նշում են որպես ամենակարեւոր իրադարձություններից մեկը հարսանիքից հետո տեղի ունեցած: Դա մի փուլ է, երբ, երկար ճամփա անցնելուց հետո, արվում են եզրակացություններ, վերագնահատում են միասին անցած ուղին: Ավանդույթի համաձայն ամուսինը պետք է կնոջը նվիրի 11 հատ վարդ, որոնցից 10-ը պետք է լինեն կարմիր` խորհրդանշող սերն ու կիրքը, իսկ մեկը` սպիտակ` որպես ապագա կյանքի հանդեպ հույսի, հավատի նշան: Կինն իր հերթին հագնում է վարդագույն զգեստ, իսկ մազերի մեջ խրում նույն գույնի վարդ: Ամուսիններն անկողինը զարդարում են վարդագույն վարդի թերթիկներով: Այս տարեդարձը անվանում են նաեւ Արճիճե: Այն խորհրդանշում է ամուսինների հարաբերությունների ճկունությունը: Ավանդույթի համաձայն այդ օրը գրպանի մեջ դնում են արճիճե գդալ, որը գիշերը տեղափոխում են բարձի տակ:

Համատեղ կյանքի տասնհինգերորդ տարին նշում են որպես Ապակե, Բյուրեղապակե հարսանիք: Նրանք խորհրդանշում են հարաբերությունների մաքրությունն ու պարզությունը, սակայն թե ապակին, եւ թե բյուրեղապակին մթագնում, սեւանում են, եթե նրանց լավ չեն հետեւում: Նույնկերպ եւ սերը անընդհատ փայփայման, գուրգուրման կարիք ունի: Նվերի ընտրության գործը բավականին հեշտ է: Այդ օրը փոխանակում են ապակե կամ բյուրեղապակե սպասք, սկահակներ, գեղեցիկ արձանիկներ:

Ճենապակե, Ֆարֆորե հարսանիքը նշում են ամուսնությունից 20 տարի անց: Այս տարեդարձի անվանումն ինքնին խոսուն է: Այն հիշեցնում է ամուսիններին այն մասին, որ հարկավոր է իրար վերաբերվել զգուշությամբ եւ մեծ սիրով: Թեթեւակի հպումից, անզգույշ քայլից տարիների ընթացքում կառուցած դղյակը կարող է փլվել: Սեղանն այդ օրը հարկավոր է զարդարել բացառապես ճենապակուց կամ ֆարֆորից բաղկացած սպասքով: Իսկ իդեալական նվեր քսանամյակի կապակցությամբ կարող է դառնալ, բնականաբար, ճենապակե սերվիսը:

Արծաթը թանկարժեք մետաղ է, հետեւաբար Արծաթե հարսանիքը նշանակալից իրադարձություն է յուրաքանչյուրի կյանքում: Ամուսինների միջեւ փոխհարաբերություններն արդեն ոչ միայն բավականաչափ ամուր են դարձել, այլ նաեւ ձեռք են բերել յուրօրինակ գեղեցկություն: Այժմ նրանք գնահատվում են որպես թանկագին եւ անօտարելի ոլորտ կողմերից յուրաքանչյուրի կյանքում: Ռոմանտիկ եւ դիպուկ նվերներ կարող են հանդիսանալ արծաթե մատանիները, հնարավոր են նաեւ որոշակի դարձվածքներ փորագրված տարբերակով:

Ինչպես մարգարիտն է իր խուփի մեջ դանդաղորեն մեծանում, ճիշտ նույն կերպ էլ ամուսինները են կամաց-կամաց հասնում Մարգարտյա հարսանիքի տարեդարձի շեմին: Այն նշվում է ամուսնության օրից երեսուն տարի անց: Տարեցտարի նորանոր շերտեր ձեռք բերելով, ամուսնությունն աստիճանաբար հասնում է կատարյալ վիճակի: Ավանդույթի համաձայն ամուսինը կնոջը նվիրում է մարգարտաշար վզնոց` բաղկացած երեսուն հատ մարգարիտից` ի նշան ակնածանքի եւ երջանիկ տարիների: Հյուրերն իրենց հերթին նվիրում են ցանկացած իր, որը հակված է փայլելու:

Սուտակե հարսանիքը տոնում են քառասուն տարի անց: Սուտակը կրակի եւ սիրո քար է, խորհրդանիշը երբեք չմարող զգացմունքների: Գեղեցիկ ավանդույթ կա ամուսնական մատանիների վրա սուտակե քարեր տեղադրել: Կարելի է հետեւել այդ ավանդույթին, կամ էլ գնել նոր մատանիներ սուտակե քարերով: Հյուրերն իրենց հերթին պետք է կատարեն մեծ ծախսեր եւ նվիրեն թանկարժեք իրեր` տեխնիկա, արժեքավոր նկարներ, ինտերյերի դետալներ:

Ոսկե հարսանիքը անխոս համարվում է ամենակարեւոր, նշանակալից իրադարձությունը ամուսինների կյանում, իր տեղը զիջելով միայն առաջնեկի ծնունդին: Այն իրադարձություն, տոն է ողջ գերդաստանի համար: Տարեդարձը շնորհավորում են երեխաները, թոռները, բոլոր ընկերները: Կան մի շարք հետաքրքիր ավանդույթներ այդ օրվա հետ կապված: Ոսկե հարսանիքի առթիվ գնվում են նոր ոսկե մատանիներ, քանզի տարիների ընթացքում ամուսինների մատները ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Իսկ հին մատանիները նվիրում են երեխաներին: Երջանիկ զույգին ողողում են ոսկե մետաղադրամներով, բրնձով, ցորենով` մաղթելով նրանց բարեկեցություն եւ հետագա երջանիկ կյանք: Տոնակատարության ավարտից հետո ամուսինն ու կինը դեռ չհավաքած սեղանի շուրջ թեյ են խմում: Այս արարողությունը խորհրդանշում է նրանց միասնությունը սեփական տանը, ցույց տալիս, որ չնայած ամենին, հյուրերը, զավակները, ծանոթ-անծանոթները գալիս են եւ գնում, իսկ նրանց ստեղծած օջախի կրակը միշտ վառ են պահում միայն նրանք երկուսով:

Զմրուխտը հազվագյուտ եւ գեղեցկագույնս քար է: Զմրուխտե հարսանիքը շատ հազվադեպ հանդիպող երեւույթ է: Ամուսնության հիսունհինգ ամյակը նշել հաջողվում է ոչ բոլորին: Իսկական անակնկալ զմրուխտե հարսանիքի համար կարող է հանդիսանալ երեխաների եւ թոռների կողմից կազմակերպված խնջույքը:

Միասին անցկացված համատեղ կյանքի վաթսուն ամյակը համարվում է Ադամանդե: Այս քարը ոչ միայն եզակի է, ապշեցուցիչ գեղեցիկ ու թանկարժեք, այլ նաեւ շատ ամուր: Այն ամուսնությունը, որը այսքան ժամանակ գոյատեւել է, այլեւս ոչինչ եւ ոչ ոք ի զորու չէ քանդել: Այդ օրը ամուսնական մատանիները զարդարվում են ադամանդներով:

Երջանիկ ամուսնություն....

 

Մեկնաբանություններ
barsak 12:53 18.02.2010
 
9 amis anc indz pet er ba et apush vijak@@

Zara 14:55 11.04.2009
 
Sergej jan, vor mardkanc i nkati unes? Ev apushutyun aselov inch i nkati unes?

Nana 14:52 11.04.2009
 
Che Rita jan hen bany nranum e, vor arajin tarum e henc amen lav linum, sirov, janov jigyarov, dranic heto sksvuma!!! Bayc iharke minchev verj sirov yntabniqner linum en, u ta Astvac vor ahavor shat linen....

Rita 14:52 21.11.2008
 
Asumen araji tarina djvar, heto arden kargavorvuma amen inch

Sergej 14:46 19.11.2008
 
Inchapushutyun ases chen horini es mardik

Ասյա 14:50 16.10.2008
 
Այս տարի լրանում է իմ ծնողների ամուսնության 25 տարին, և ես շատ էի մտածում, թե ինչ նվիրել նրանց: Շնորհակալ եմ ձեր կայքն ինձ շատ օգնեց արագ կողմնորոշվել:

Սեթո 11:11 07.10.2008
 
Փոշմանած Ջան, բա ես, որ այդքան ասում էի երկար հետը ման արի, լավ ճանաչի նոր ամուսնացի!

Vazgen 15:58 26.09.2008
 
de vor tenca mi tarin el piti poxvi darna -garshoki-tari

Փոշմանած 15:32 04.04.2008
 
Հարսանիքից 1 ամիս անց - բա ինձ պետք էր

Բողոքական 12:12 05.03.2008
 
Հարսանիքից 9 ամիս անց - Պամպերռսոտ Հասանիք


 
     
Smart Systems
 
Скачать и смотреть фильмы

Հարսանեկան ծրագիր (9)
Հարսանեկան տորթեր (49)
Հարսանյաց զգեստներ (107)
Հարսանեկան սանրվածքներ (30)
Լավագույն հարսանեկան ֆիլմեր (16)
ԵՍ սիրում եմ ՔԵԶ (21)
Վեճ և հաշտություն (12)
Արդյոք տարբերություն կա՞ տղամարդու և կնոջ միջև (14)
Խորհուրդներ տղամարդկանց . ինչ պետք է ասել կանանց (10)
Ընտանեկան կյանքի հրաշալիքները (30)
Նվերներ, որոնց մատուցում է կյանքը (28)
Թե ինչպես Ջավախքում աղջկա փոխարեն տղա փախցրեցին (36)
Հեքիաթներ չեն լինում (28)
Գուշակություններ (62)
Ես սիրում եմ քեզ... (62)
Մրցույթների տեղն ու դերը (15)
Ամուսնության գաղտնիքը (19)
Ինչպես պահել փեսային (34)
Հարսի սանրվածքը (20)
Հարսանեկան ծաղկեփնջեր (14)

Мобильные телефоны Москва

www.ul-solar.com Solar panels

Авиатранс - гостиница в Ереване