Հոդվածներ
Նորապսակներ, ովքեր իրենց հարսանիքի օրը չվախեցան հորդառատ և «կատաղի» անձրևից
Wedding.am-ը ներկայացնում է իրական հույզեր արտացոլող հարսանեկան լուսանկարների հետաքրքիր ֆոտոշարք:
Անձրևը, որը տեղում է հարսանիքի օրը, ոչ միայն լավ նախանշան է համարվում նորապսակների համար, այլև հիանալի հնարավորություն է տալիս լուսանկարիչներին, որպեսզի նրանք ստանան հիասքանչ և անկրկնելի կադրեր: Բացի այդ, անձրևոտ եղանակին լուսանկարները լինում են առավել գեղեցիկ ու հուզիչ:
Այդպիսի լուսանկարներ ստանալն այնքան էլ հեշտ չէ, բայց այն հույզերն ու ապրումները, որոնք ներկայացված են լուսանկարներում, իսկապես կարելի է մեծ ձեռքբերումներ համարել:
Անձրևի խոշոր կաթիլներ, թաց մայթեր, անձրևանոցներ, զգացմունքային և «հուզմունքի պատրաստ» ամպեր ու ծիածան. այս ամենը հինալի է համադրվում սիրո և երջանկության պահերի հետ, որոնք արտացոլում են այս ամուսնական զույգերը՝ ստեղծելով երջանկության և սիրո տաք մթնոլորտ: