Հոդվածներ
Հայտնի և սիրված հայ աստղեր, ովքեր գրեթե երբեք չեն խոսում իրենց անձնական կյանքի մասին
Հայտնի լինելը բարդ է այնքանով, որ բոլորը ցանկանում են ամեն ինչ իմանալ հայտնիների մասին, և հանրությանը առավել հետաքրքրում է նրանց անձնական կյանքը: Շատ հայտնիներ իրենք են նախընտրում բոլորի հետ կիսվել իրենց ցանկացած հաջողությամբ, նորությամբ` ներառյալ անձնական կյանքի մասին մանրամասները, սակայն կան նաև այնպիսի ճանաչված անձինք, ում մասին թվում է` բոլորս ամեն ինչ գիտենք, սակայն այդ ամեն ինչը սահմանափակվում է միայն նրանց ստեղծագործական կյանքի մասին տեղեկություններով և որոշ բամբասանքներով, որոնց իսկությանը հավատալ կամ չհավատալը այլ հարց է: Եվ այսպես, Wedding.am-ը ներկայացնում է շատ հայտնի ու սիրված հայ աստղերի, ովքեր գրեթե երբեք չեն խոսում իրենց անձնական կյանքի մասին:
Սոֆի Մխեյան. գրեթե բոլոր երգիչ-երգչուհիներին ժամանակ առ ժամանակ վերագրում են ինչ-որ սիրավեպեր, հարաբերություններ, սակայն Սոֆի Մխեյանի մասին նույնը ասել չենք կարող, քանի որ նա գրեթե երբեք «չի կասկածվել» սիրային կապեր ունենալու մեջ
Արմինկա. երգչուհին այնքան փակ է բոլորից պահում իր անձնական կյանքը, որ նույնիսկ ամենահետաքննող լրագրողները չեն կարողանում բացահայտել նրա որդու` Ալեքսի հայրիկին
Էմմի. տաղանդավոր երգչուհուն սիրավեպեր նույնպես գրեթե չեն վերագրվել, իսկ ամուսնության մասին երկրպագուները իմացան միայն դրանից ամիսներ անց: Երգչուհին նույնիսկ մինչև այսօր չի հրապարակել որդու նկարը
Նազենի Հովհաննիսյան. գեղեցկուհի Նազենին միշտ ակտիվ է, իր տեսակետներով գրեթե ամեն ինչի մասին կիսվում է բոլորի հետ, սակայն նրա անձնական կյանքի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ
Հենրիխ Մխիթարյան. հայազգի սուպեր ֆուտբոլիստ և ամենացանկալի փեսացուներից մեկի սրտային հարաբերությունների մասին կրկին գրեթե ինֆորմացիա չկա
Սիրուշո. երգչուհին, ով պարբերաբար իր երկրպագուների հետ կիսվում է իր նորություններով, լուսանկարներով, շատ հազվադեպ հրապարակում է լուսանկարներ ամուսնու հետ, սակայն երբեք չի խոսում ընտանեկան հարցերի շուրջ
Լիլիթ Հովհաննիսյան. արդեն երկար տարիներ ամուսնացած լինելով Վահրամ Պետրոսյանի հետ և լինելով այդքան ակտիվ սոցցանցերում` Լիլիթ Հովհաննիսյանը երբեք չի հրապարակում ընտանեկան լուսանկարներ, իսկ զույգի համատեղ նկարները սահմանափակվում են մինչ ամուսնությունը արված մի քանի ֆոտոսեսիայով և հարսանեկան նկարներով