Հոդվածներ
Նորություններ
Ալինա Մարտիրոսյանը փոխել է ազգանունը
Հայտնի դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի անձնական կյանքի մասին նորություններին պարբերաբեր տեղեկանում ենք նրա սոցցանցերի էջերից:
Ամիսներ առաջ նա սոցցանցերի իր էջերում սկսեց հրապարակել լուսանկարներ սկանդալային պատմությունից հայտնի նկարիչ Կարեն Արայանի հետ, ինչը առիթ տվեց ենթադրելու, որ նրանց միջև սիրավեպ կա:
Պաշտոնապես չմեկնաբանելով այդ տեղեկությունները, մի քանի ամիս անց, զույգի ֆեյսբուքյան էջերում տեղի ունեցավ կարգավիճակի փոփոխություն, որով նրանք հայտնեցին, որ ամուսնացել են:
Այսօր ևս մի հետաքրքրաշարժ փոփոխություն է նկատվում Ալինայի սոցցանցերի էջերում: Նա փոխել է իր ազգանունը՝ այն փոխարինելով ամուսնու ազգանվամբ: Այսպիսով հայտնի դերասանուհին այլևս Ալինա Արայան է: