Հոդվածներ
Ովքեր կասկածում են, որ հարսնացուն կույս չէ, կարող են ստուգել. աֆրիկական տարօրինակ ավանդույթներ
Աֆրիկայում մարդիկ այնքան լուրջ են մոտեցել հարսանեկան արարողություններին և սեքսին, որ նույնիսկ հատուկ ծեսեր և անսովոր ավանդույթներ են ստեղծել:
Իհարկե, շատ ավանդույթներ այսօր մեզ կարող են մի փոքր զվարճալի, մի փոքր էլ սարսափելի և վայրենի թվալ, բայց անկախ մեր կարծիքից, այդ ավանդույթները մինչև օրս էլ կիրառվում են:
Wedding.am-ն այս անգամ անդրադարձել է Աֆրիկայի հարսանեկան անսովոր ավանդույթներին:
Այս տարօրինակ սովորույթների ցուցակը բացում է հետևյալ ավանդույթը, ըստ որի՝ փեսացուն պարտավոր է հարսնացուի մոր հետ սեռական կապ հաստատել, որից հետո է միայն մայրը որոշում կայացնում՝ տղան արժանի է իր աղջկան, թե՝ ոչ:
Իսկ Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում կանայք իրենց սիրելի տղամարդուն անկողին քաշելու համար թալանում են նրանց: Ամենաթանկ գողոնը համարվում են ոտնամանները. տղամարդը պարտավոր է գնալ գողացված իրի հետևից և ամուսնանալ այդ թալանչի կնոջ հետ:
Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում ապրող ցեղերն ամեն ամիս անցկացնում են տարօրինակ վիճակահանություն, որի արդյունքում՝ տղամարդկանցից յուրաքանչյուրը սեռական հարաբերություն է ունենում իր բաժին շահումի՝ կնոջ հետ:
Ըստ աֆրիկական ավանդույթների՝ երեխաները պետք է հոգ տանեն իրենց ծնողների մասին մինչ խորը ծերություն, այս պատճառով էլ Աֆրիկայում շատ երեխաներ են ունենում:
Սակայն, երբեմն, ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում պարբերաբար իրականացնել իրենց «ամուսնական պարտքը», այդ պատճառով էլ աֆրիկական շատ ցեղեր ունեն հատուկ «տղամարդ-օգնականներ», որոնց աշխատանքի բնույթը կայանում է կանանց երեխաներ պարգևելը:
Մեկ այլ տարօրինակ սովորույթ՝ Քենիայում. ըստ այս «օրենք-ավանդույթի»՝ հարսանիքից առաջ, ովքեր կասկածում են, որ հարսնացուն կույս չէ, կարող են ստուգել:
Իսկ Կոնգոյի ցեղապետերը պարտավոր են զրկել աղջիկներին կուսությունից մինչ ամուսնությունը: Եթե նրանք չեն կարողանում այդ ամենն իրականացնել, ապա ցեղն ապստամբություն է բարձրացնում և տապալում է նրան: