Հոդվածներ
Հարսանեկան լուծումներ
Հոր անակնկալը դստերը, որը հուզել էր բոլորին (տեսանյութ)
Իր կյանքի մեծ մասը հաշմանդամի սայլակին անցկացրած հայրը դստեր հարսանիքին մեծ անակնկալ էր պատրաստել: Դիմելով ֆիզիոթերապևտների օգնությանը և ամիսներ շարունակ քրտնաջան մարզվելով` նա այդ օրը պատրաստ էր դստերը ուղեկցել խորանի մոտ: Հյուրերի մեջ չկար մեկը, ով մինչև հոգու խորքը հուզված չլիներ:
Հարսնացուի հայրը հաշմանդամ էր դարձել ծանր հիվանդության հետևանքով: Նույնիսկ նա մեկ անգամ փորձ էր արել քայլելու, սակայն վայր էր ընկել, որի հետևանքով կորցրել էր մեկ աչքի տեսողությունը: