Հոդվածներ
Այս հարսը իր կրակոտ պարով դարձել է համացանցի աստղ (տեսանյութ)
Մենք սովոր ենք առաջին պարը տեսնել ռոմանտի երգի ներքո, որի ժամանակ նորապսակ զույգը դանդաղ պտտվում է, սակայն երբ հարսը պրոֆեսիոնալ պարուհի է և ունի իր պես խենթ չորս ընկերուհի, ապա այդ պարը չի կարող սովորական լինել:
27-ամյա Ռենատան իր հարսանեկան պարվ ցնցեց ոչ միայն փեսային և հյուրերին, այլև ամբողջ համացանցին:
Նա իր վրայից հանեց սպիտակ զգեստը և կերպարանափոխված մետալիկ և գայթակղիչ հագուստով՝ ցուցադրեց բոլոր ժամանակների ամենաանսպասելի առաջին պարը:
Aretha Franklin-ի, Marvin Gaye-ի և Beyonce-ի կատարումների ներքո նա և իր ընկերուհիները պարզապես շոկի ենթարկեցին բոլորին: Ճիշտ է, մինչև այդ նրանք դահլիճից հեռացրեցին մինչև 12 տարեկան հյուրերին:
Տեսնելով իր կնոջ և հարսնաքույրերի շքեղ պարը՝ փեսան պարզապես չէր կարողանում նստել տեղում:
Շարունակությունն առաջարկում ենք դիտել տեսանյութում