Հոդվածներ
Քանի ամուսնության և ամուսնալուծության դեպք է գրանցվել Հայաստանում այս տարվա ընթացքում
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հայտնում է, որ 2016թ-ի իննը ամիսների ընթացքում ՀՀ-ում ամուսնության դեպքերը կազմել են 12 հազար 88 դեպք, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 7,9 տոկոսով:
Բարձր ցուցանիշ է արձանագրվել Երևանում և Կոտայքի մարզում, մնացած բոլոր մարզերում ամուսնության մակարդակի նվազում է նկատվել, իսկ ամենացածր ցուցանիշը նշվել է Գեղարքունիքի մարզում:
«Ամուսնուլուծության թիվը կազմել է 2682, ինչը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 4,2 տոկոսով»,- նշում է ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ամենաշատ ամուսնուլուծությունները գրանցվել են Լոռու մարզում, Երևանում:
Հանրապետությունում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին գրանցված հազար ամուսնությունից 222 դեպքում ամուսնուլուծություն է գրանցվել, ինչը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9-ով:
Լուսանկարները՝ Alart Productions-ի