Հոդվածներ
Ում ընտրել (Գլուխ 3)
1.
Տիկին Հասմիկը Եվայի սիրած ուտելիքներն էր պատրաստում առավոտից: Նա շատ էր կարոտել աղջկան: Չէր համբերում, երբ պիտի նա գա: Նա ուրախ էր, որովհետև մի քանի օրից էլ ամուսինն էր գաու գործուղումից: Դռան զանգն էր:
- Աղջիկս, ես այնքա՛ն էի քեզ կարոտել:
- Ես էլ քեզ, մամ ջան, այս ի՛նչ անուշ հոտեր ես գցել:
- Սովա՞ծ ես:
- Ոչ այնքան, մի քիչ հետո կուտեմ:
- Դե պատմիր, ո՞նց էր, լավ հանգստացա՞ր:
- Այո՛, բավականին հետաքրքիր ժամանակ անցկացրի: Շատ լավ մարդկանց հետ եմ ծանոթացել:
Եվան պատմեց նաև Էդգարի մասին, որը շատ ուրախացրեց տիկին Հասմիկին:
- Ես գիտեի, որ դու կգտնես քեզ արժանիին:
- Մամ, մեր միջև ոչինչ չկա, և ես համոզված չեմ` կլինի՞ երբևէ:
- Կլինի, քո պատմածից ես հասկացա, որ շատ լավ տղա է, կարևորը, որ գնահատում է քեզ, այլ ոչ թե…
- Մամ, խնդրում եմ, այդպես մի՛ ասա:
- Ինչպե՞ս թե չասեմ, կյանքը քեզ հնարավորություն է տալիս երջանիկ լինելու, իսկ դու դեռ մտածում ես…
- Բայց ես չեմ սիրում նրան, ավելին, ես ոչ մի կերպ չեմ կարողանում Արմանին մտքիցս հանել:
- Եվ շատ սխալ ես անում: Նա քեզ դավաճանել է, ցավ պատճառել, իսկ դու փոխանակ ատես նրան, դեռ սիրում ես: Ես քեզ չեմ հասկանում: Լսի՛ր ինձ, ընդունի՛ր այդ տղայի առաջարկը: Գուցե հիմա չես սիրում, բայց հետո կսիրես, անպայման կսիրես:
- Ես էլ չեմ ուզում այս թեմայով խոսել ու չեմ ուզում քեզ հետ վիճել: Ավելի լավ է ասա, թե ինչ նորություն կա:
- Լավ նորություն կա, պապան այս երեկո գալիս է:
- Ճի՞շտ, ինչ լա՛վ է: Ես նրան շատ եմ կարոտել: Իսկ տատի՞կը:
- Երկու օր առաջ էի այցելել նրան, այսօր կամ վաղը կգնաս նրա մոտ, անընդհատ հարցնում էր ինչպես ես:
- Իհարկե, հենց այսօր էլ կգնամ, մի քիչ հանգստանամ, կգնամ:
2.
Արմանը շարունակ մտածում էր. վերադառնա տուն, թե ոչ: Մի կողմից նա իրեն ամառանոցում լավ էր զգում, հանգիստ, խաղաղ, մաքուր օդ, գեղեցիկ այգի, որը նա հաճույքով մշակում էր, բայց մյուս կողմից կարոտում էր ընտանիքին, իրեն մեղավոր էր զգում, որ իր պատճառով նրանք էլ առաջվա նման ուրախ չեն: Նա կատաղում էր ճակատագրի վրա, թե ինչու է իր հետ այսպես վարվում: Հիշում էր Եվային, իրենց երազանքները, ապագային պլանները: Այս բոլորը մեկ օրում հօդս ցնդեցին:
- Ես ամեն ինչ կորցրի,- ինքն իրեն խոսում էր նա:
3.
- Բարև տատ ջան, ո՞նց ես, քեզ անյքա՛ն էի կարոտել:
- Բարև սիրունի՛կս, դու պատմիր, ո՞նց ես, ի՞նչ նորություն կա: Մի քիչ լցվել ես:
Եվան պատմեց տատին ամեն ինչ` ամենայն մանրամասնությամբ:
- Ես գիտեի, որ դու շուտ չես մոռանա Արմանին: Կյանքում մարդը սիրում է իսկականից միայն մեկ անգամ, իսկ քո սիրտը միայն նրան է պատկանում անկախ ամեն բանից:
- Ի՞նչ անեմ տատ, իմ զգացմունքները նրա հանդեպ չեն փոխվում, ինչպե՞ս վարվեմ:
- Քաղցրի՛կս, առաջին անգամ ես դժվարանում եմ քեզ խորհուրդ տալ: Ըստ քո պատմածի` Էդգարը իրոք սիրում է քեզ, եթե տղան գիտի այն ամենը, ինչ դու նրան պատմել ես ու դրանից հետո էլ պայքարում է քո սիրտը նվաճելու համար, ուրեմն իրոք սիրում է քեզ, բայց ես համոզված չեմ, որ դու նրա հետ երջանիկ կլինես:
- Մաման ասում է հետո կսիրես:
- Այո՛, շատ անգամ այդպես էլ լինում է, բայց դա հաստատ չէ: Դու զգացմունքային մարդ ես, իսկ եթե չսիրե՞ս:
- Դու Արմանին ես չէ՞ հավանում, տատ:
- Այո, ես նրան հավանում եմ ու մինչև հիմա չեմ հավատում, որ նա քեզ լքել է: Այստեղ ուրի՜շ պատճառ կա:
- Ի՞նչ պատճառ,- զարմացավ Եվան:
- Չգիտեմ: Բայց մի բան հաստատ գիտեմ, նա քեզ ուրիշ աղջկա համար չի լքել:
- Տա՛տ, քո ասածները ինձ շփոթեցրին, ինչու՞ ես դու այդքան համոզված դրանում:
- Որովհետև լավ եմ ճանաչում մարդկանց, այդ թվում և Արմանին: Նա քեզ հենց այնպես չի լքել, ավելին, նա դրա համար պետք է, որ շատ լուրջ պատճառ ունեցած լինի:
- Տատի՛կ, դու ինձ կասկածանքների գիրկը գցեցիր: Կարծում ես պետք է հանդիպե՞մ նրա հետ:
- Դա շատ համարձակ և ճիշտ քայլ կլինի:
- Ո՛չ, չեմ կարող, նա ինձ հետ շատ վատ վարվեց, իմ ինքնասիրությունը թույլ չի տա: Եթե նա ինձ սիրեր, այդպես չէր վարվի, ինչ պատճառ էլ, որ լիներ :
- Այդպես մի՛ ասա, աղջիկս, կյանքում շատ բաներ կան, որ քո կամքին հակառակ ես անում:
- Ես կգնամ նրանց տուն, նրա մամայի հետ կխոսեմ, այս անորոշությանը էլ չեմ դիմանում:
- Իսկ Էդգա՞րը:
- Ես կմերժեմ նրան անկախ նրանից Արմանի հետ կլինե՞մ, թե ոչ, որովհետև նա արժանի է, որ իրեն սիրեն, այլ ոչ թե…
4.
- Մա՛մ, ի՞նչ է պատահել, քեզ լավ չե՞ս զգում:
- Սամվել ջան, ես էլ չեմ դիմանում, այս ամենն իմ ուժերից վեր է: Հորդ հետ չեմ կարողանում խոսել Արմանի մասին, խեղճ մարդը լուռ տառապում է, չեմ ուզում ես էլ հոգս լինել նրա համար: Շարունակ մտածում եմ. մի՞թե ոչ մի ելք չկա, հույս չկա՞, որ տղաս կբուժվի:
- Մա՛մ, ինձ համար էլ է շատ դժվար համակերպվել այս ամենի հետ: Ցավոք, այս անիծյալ հիվանդությունը շատերի կյանքն է խլել, բացի այդ, մենք բավական ուշ այն հայտնաբերեցինք եղբորս մոտ:
- Ի՞նչ է անում այնտեղ մենակ, տեսնես դեղերը խմու՞մ է:
- Այո, խմում է: Մի՛ անհանգստացիր, ինքը գիտի, որ պետք է խմի: Ու մի բան էլ, նա ինձ խոստացավ, որ կմտածի տուն վերադառնալու մասին:
- Ճի՞շտ ես ասում, ինչ լավ կլինի, որդի՛ս:
Հնչեց դռան զանգը: Սամվելը բացեց դուռը և տեղում քարացավ:
- Բարև Սամվել ջան, կարելի՞ է:
- Եվա՞, նե՛րս արի, իհարկե կարելի է, ների՛ր պարզապես շատ զարմացա, որ դու…
- Արմանը տա՞նն է:
- Ո՛չ, նա ամառանոց է գնացել, արդեն մեկ ամիս կլինի:
- Ավելի լավ: Ես ուզում եմ խոսել քեզ հետ:
- Արի՛ ներս գնանք, մաման շատ կուրախանա, որ քեզ տեսնի: Մա՞մ, հյուրեր ունենք:
Երբ տիկին Հասմիկը տեսավ Եվային, այնքան հուզվեց, մոտեցավ, գրկեց նրան և չկարողացավ զսպել արցունքները:
- Ի՞նչ է պատահել տիկին Ռոզա, դուք լա՞ց եք լինում:
- Ոչ մի բան, աղջիկս, ուղղակի երբ քեզ տեսա, հուզվեցի:
- Ճիշտ ասած ես ամաչում էի ձեր տուն գալ, բայց որոշեցի գալ ու խոսել ձեզ հետ, իմանալ իրո՞ք Արմանը ինձ ուրիշի համար է լքել:
Տիկին Ռոզան չդիմացավ և դուրս եկավ հյուրասենյակից: Եվան ապշած նայում էր նրա ետևից: Սամվելը մտածում էր ասել Եվային ճշմարտությունը, թե ոչ: Եթե ասի, Արմանը նրան դավաճանության մեջ կմեղադրի, բայց այնուամենայնիվ որոշեց ասել: «Պետք է վերջ տալ այս կեղծիքին»,- մտածեց նա և ասաց.
- Եվա՛, դու ուզու՞մ ես ճիշտն իմանալ:
- Այո՛, շատ եմ ուզում, իսկ դու կասե՞ս:
- Ինչքան էլ, որ դա դժվար լինի ինձ համար, կասեմ:
- Դե ասա, խնդրում եմ, ես էլ չեմ դիմանում:
- Արմանի կյանքում ուրիշ մեկը չկա, դա կեղծիք էր:
- Ոչինչ չեմ հասկանում, իսկ ինչու՞ է ինքը ինձ ստել:
- Որովհետև վախենում էր, որ դու իրեն կխղճաս:
- Խղճա՞մ, բայց ինչի՞ համար:
- Եվա, Արմանը լուրջ հիվանդ է: Նա գլխի ուռուցք ունի ու նրան շատ քիչ ժամանակ է մնացել ապրելու,- արագ-արագ ասաց Սամվելը, կարծես թե մեկ րոպե հետո կփոշմաներ ու չէր ասի: Իսկ Եվան սառած նայում էր Սամվելին: Մի պահ նրան թվաց` ատում է Սամվելին, նա ինչպես կարողացավ նման բան ասել, դա չի կարող ճիշտ լինել:
- Ես քեզ չեմ հավատում, դու…
- Եվա՛, հանգստացիր, դա ճիշտ է, ես ինքս եմ նրա հետ բժշկի գնացել:
- Դա անհնար է, նա չի կարող ինձ հետ այդպես վարվել: Բայց ինչու՞ նա ինձ ճիշտը չասաց, ինչու՞, ինչու՞:
- Նրան թվում էր, որ ավելի լավ է ատես իրեն, քան խղճաս:
- Մի՞թե հնարավոր չէ բուժել նրան, ոչ մի հույս չկա՞:
- Ցավոք` ոչ, անօգուտ է:
Եվան լաց էր լինում: Այսպիսի դաժան ճշմարտություն նա սպասում լսել: Նա այնպիսի դատարկություն էր զգում: Նրան թվաց, որ այլևս իր ապրելը անիմաստ է: Հազիվ լսելի ձայնով ասաց.
- Ինչքա՞ն է մնացել նրան ապրելու:
- Նա հիմա բուժում է ընդունում վիճակը չվատանալու համար, մեկից մեկուկես տարի:
- Տա՛ր ինձ նրա մոտ:
- Բայց…
- Խնդրում եմ քեզ, մի՛ մերժիր ինձ, տա՜ր ինձ նրա մոտ: Ես ուզում եմ նրա կողքին մնալ մինչև նրա կյանքի վերջը ու նա ինչ էլ անի, ես չեմ հրաժարվի նրանից:
- Դու համոզվա՞ծ ես, որ դա ես ուզում:
- Ես կամուսնանամ նրա հետ ու կերջանկացնեմ նրան թեկուզև միայն մեկուկես տարի: Այդ ժամանակահատվածը կլինի իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը, որովհետև իմ սրտում էլ ոչ մեկի համար տեղ չկա:
- Դու մեծ ռիսկի ես դիմում: Նա ուզում է, որ դու քո կյանքը դասավորես, երջանիկ լինես:
- Ես միայն նրա հետ երջանիկ կլինեմ, որոշված է, ես նրա հետ կմնամ:
- Իսկ ծնողնե՞րդ, նրանք դժվար թե համաձայն լինեն:
- Ստիպված կլինեն, իսկ եթե ոչ, նրանց գործն է: Ես չեմ թողնի, որ իմ կեսը իրեն լքված զգա, ես կտամ նրան իմ ամբողջ սերը:
- Ես հիանում եմ քո կամքի ուժով, Եվա՛: Խնդրում եմ քեզ, այնպես արա, որ եղբայրս իրեն երջանիկ զգա: Ես քեզ մյուս օրը նրա մոտ կտանեմ:
- Շնորհակալ եմ, իսկ հիմա ես պետք է գնամ:
Այս ամբողջ զրույցը լսել էր տիկին Ռոզան և երբ Եվան պատրաստվում էր դուրս գալ, նա ասաց.
- Դու հրեշտակ ես, աղջիկս, ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ քեզ ու կաղոթեմ քեզ համար:
5.
Եվան շտապեց տատիկի տուն, այնտեղ էր նաև նրա մայրը:
- Տա՛տ, դու ինչպես միշտ ճիշտ էիր:
- Ի՞նչ է պատահել:
- Արմանը ինձ չի դավաճանել, նա այդ ամենն արել է ինձ համար, որպեսզի ես էլ ավելի չտառապեմ:
- Ի՞նչ է ստացվում, որ նա քեզ խաբել է, և ես չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում ամեն ինչ արել է քեզ համար,- զարմացած և զայրացած հարցրեց Եվայի մայրը:
- Սպասի՛ր Հասմի՛կ, արի թողնենք, թող պատմի երեխեն: Հանգիստ պատմիր,- ասաց տատը:
- Ես գնացել էի Արմանենց տուն, որպեսզի վերջնականապես համոզվեի, որ մեր միջև ամեն ինչ վերջացած է: Ինձ շատ ջերմ ընդունեցին նրա մայրն ու եղբայրը: Իսկ Արմանը տանը չէր, նա մոտ մեկ ամիս է իրենց ամառանոցում է ապրում: Նա ինձ լքել է, որովհետև…
Եվան չէր կարողանում խոսել, արցունքները խեղդում էին նրա ձայնը:
- Դե խոսի՛ր Եվա՛, որովհետև ի՞նչ:
- Նա անբուժելի հիվանդ է,- ասաց Եվան ու փարվեց մորը:
Եվայի տատն ու մայրը սառած իրար էին նայում, այդպիսի նորություն նրանք չէին սպասում ու բառեր չէին գտնում Եվային մխիթարելու համար, միայն տատը հարցրեց:
-Իսկ ի՞նչ հիվանդ է, բալե՛ս, ոչինչ անել հնարավոր չէ՞:
-Գլխի ուռուցք ունի տատիկ, պատկերացնու՞մ ես: Նրան բուժում են նշանակել, որպեսզի կարողանա նախատեսվածից մի քիչ երկար ապրել: Նրան մնացել է ապրել մեկից մեկուկես տարի:
-Իսկ քեզ ինչու՞ ոչինչ չի ասել:
-Վախեցել է, որ կխղճամ իրեն: Իսկ դու գիտես մամ, թե նա որքան հպարտ է: Բացի այդ, նա լավ գիտեր, որ ես շատ կտառապեմ՝ իմանալով այս ամենը: Ինչ հիմարն եմ, իսկ ես կասկածում էի նրա սիրուն: Աստված իմ, ի՞նչ անեմ, ինչո՞վ օգնեմ նրան: Ես առանց նրա ի՞նչ պետք է անեմ:
-Դե լավ աղջիկս, ճիշտ է, շատ վատ բան ասացիր, բայց ինչ կարող ես անել, կյանքն է այդպիսին: Պիտի համակերպվես, քո ամբողջ կյանքը դեռ առջևում է, դու կմոռանաս նրան, դեռ կգտնես քո կեսին ու երջանիկ կլինես նրա հետ,-ասաց տիկին Հասմիկը:
-Մա՛մ, այդ ի՞նչ ես ասում: Ես ուրիշին չեմ ուզում: Ես որոշում եմ կայացրել:
-Ի՞նչ որոշում: Մեռնողի հետևից ոչ ոք չի մեռնում, կյանքը շարունակվում է, դու պետք քո ապագայի մասին մտածես, այլ ոչ թե երազներով ապրես: Բան չունեմ ասելու, նա շատ լավ տղա է, բայց ինչ կարող ենք անել, որ այսպես ստացվեց:
-Ես որոշել եմ գնալ նրա մոտ ու խնդրել, որ համաձայնվի միասին ապրենք:
-Դու խելագարվե՞լ ես, ինչ հիմարություններ ես ասում: Մոռացի՛ր, դրա մասին, ես քեզ թույլ չեմ տա, հայրդ նույնպես:
-Միևնույն է, ես կամուսնանամ նրա հետ, թույլ տաք դուք, թե՝ ոչ:
-Իսկ հետո՞, դու հետոյի մասին մտածե՞լ ես: Ի՞նչ կլինի քեզ հետ, քո ապագայի հետ: Դու շատ կփոշմանես ինձ չլսելու համար:
-Ավելի լավ է ես թեկուզ ժամանակավոր երջանիկ լինեմ իմ սիրած էակի հետ, քան ողջ կյանքս` դժբախտ:
-Հասմի՛կ, հանգիստ թող Եվային: Նա արդեն չափահաս է և իրավունք ունի իր կյանքը դասավորել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Գնա՛ աղջիկս, գնա նրա մոտ: Քեզ հաջողություն եմ ցանկանում:
-Շնորհակալ եմ տատի՛կ, ես միայն գնամ տուն որոշ իրեր վերցնեմ:
-Դու անգամ չես սպասում մինչև հայրդ գա,այո՞:
-Երբ նա գա, ես կայցելեմ ձեզ, իսկ հիմա ես ժամ առաջ ուզում եմ տեսնել Արմանին:
Եվան Սամվելի հետ պայմանավորվել էր իրենց տանը: Սամվելը պատմել էր մորը Եվայի մտադրության մասին, բայց վերջինս ասաց.
-Եվան շատ բարի սիրտ ունի ու շատ է սիրում իմ որդուն, բայց չեմ կարծում, որ այդ քայլին դիմի, չ՞է որ նրա կյանքը դեռ առջևում է, եթե ինքն էլ ուզի ծնողները չեն թողնի. Դա բնական է, մեղադրելու չէ: Մի պահ տիկին Ռոզան ընկավ մտքերի մեջ, բայց դռան զանգից վեր թռավ:
-Ես կբացեմ,-ասաց Սամվելը, երևի Եվան որոշել է գալ:
Իրոք որ Եվան էր:
-Ներս արի, Եվա ջա՛ն:
-Դու պատրա՞ստ ես,-շնչակտուր ինելով հարցրեց Եվան:
-Այո՛, միայն թե մի քիչ շունչ քաշի, նոր գնանք:
-Ես այնքան եմ ուզում տեսնել նրան, որ չեմ համբերում…
Այդ պահին եկավ տիկին Ռոզան և դիմեց Եվային:
-Եվա՛ ջան, արի նստիր, ես քեզ հետ լուրջ պետք է խոսեմ:
-Լսում եմ տիկին Ռոզա:
-Սամվելն ինձ ասաց, որ դու մտադիր ես Արմանի հետ ապրել, այսինքն ամուսնանալ նրա հետ:
-Այո՛, դա ճիշտ է:
-Ես իմ պարտքն եմ համարում ասել, որ դու շատ լուրջ պատասխանատվություն ես վերցնում քեզ վրա: Քո կյանքը առջևում է, հնարավոր է, որ հետո փոշմանես, ավելի լավ է մոռանաս նրան, գիտեմ հեշտ չէ, բայց…
-Տիկի՛ն Ռոզա, խնդրում եմ ձեզ, թույլ տվեք երջանկացնել ձեր տղային թեկուզ ժամանակավոր: Ես գիտեմ, որ մենք թեկուզ այդքան քիչ ժամանակում, բայց երջանիկ կլինենք, որովհետև իսկապես սիրում ենք իրար:
-Բայց ախր աղջիկս...
-Իմ ծնողներն էլ են դեմ: Բայց ինձ ոչ ոք չի խանգարի: Ես էլ ոչ ոքի հետ երջանիկ չեմ լինի: Իմ կյանքում միայն Արմանը կարող է լինել ու միշտ էլ նա կլինի: Իմ սրտում նա միշտ էլ կապրի:
-Ես ուղղակի ապշած եմ քո կամքի ուժից: Եվա՛, երտեղից այդքան փխրուն հոգում այսքան ուժ: Ես քեզ չեմ խանգարի, եթե իսկապես դա է քո ուզածը, գնա՛ ու երջանի՛կ եղեք, ես դրա համար քեզ ամբողջ կյանքում պարտական կլինեմ: Ես օրհնում եմ ձեզ և կաղոթեմ ձեզ համար:
-Շնորհակալ եմ տիկի՛ն Ռոզա, որ ինձ հասկացաք,-ասաց Եվան և փարվեց նրան հարազատ աղջկա նման, հետո սրբեց արցունքները և դիմեց Սամվելին, որը նույնպես հիանում էր Եվայի մեծահոգությամբ:
-Գնա՞նք Սամ ջան:
-Գնացի՛նք:
6.
Հեռախոսը զանգում էր Եվայենց տանը. վերցրեց նրա մայրը.
-Այո՛, լսում եմ:
-Բարև ձեզ: Ես Եվային եմ խնդրում:
-Եվան տանը չէ, իսկ ո՞վ է հարցնում:
-Էդգարը, ներեցեք, իսկ ուշ կգա՞:
-Նա էլ չի գալու, նա արդեն ուրիշ տեղ է ապրելու՝ իր նախկին ընկերոջ հետ:
-Բայց միթե՞ նրանք չէին բաժանվել:
-Էդգար ջան, Եվան պատմել է ինձ ձեր մասին: Իմ սրտով չէ, որ նա գնացել է այդ տղայի մոտ: Խնդրում եմ ձեզ, եթե սիրում եք նրան, ինչ-որ բան ձեռնարկեք, քանի դեռ նա ինչ-որ հիմարություն չի արել:
Ես հենց հիմա գալիս եմ ձեր տուն տիկին: Ես հասցեն գիտեմ:
Տիկին Հասմիկի մոտ հույս ծագեց, որ այս տղան կօգնի իրեն խելքի բերել իր համառ աղջկան:
Կես ժամ չէր անցել, հնչեց դռան զանգը.
-Բարև ձեզ, տիկի՛ն:
-Շատ հաճելի է ձեր հետ ծանոթանալ, ցավոք մեր ծանոթությունը այսպես ստացվեց:
Տիկին Հասմիկը ներս հրավիրեց Էդգարին: Նրանք երկար զրուցեցին: Տիկին Հասմիկը պատմեց Էդգարին այն ամենը,ինչ պատահել էր, և սպասում էր նրա արձագանքին:
Էդգարը անակնկալի եկավ: Եթե ուրիշ պատճառ լիներ, նա պատրաստ էր պայքարելու Եվայի համար, բայց այս դեպքում…
-Ես չգիտեմ՝ ինչ ասեմ տիկին Հասմիկ, այսպիսի բան ես չէի սպասում:
-Գիտեմ, տղա՛ս, ես քեզ հասկանում եմ:
-Ես հիմա ինչ էլ անեմ Եվան ինձ չի լսի, Եթե ձեզ չի ենթարկվել, ինձ ընդհանրապես… Միայն մի բան կարող եմ հաստատ ասել, ես կսպասեմ նրան: Հիմա կզբաղվեմ միայն իմ կարիերայով (Էդգարը ապագա իրավաբան էր): Իսկ հետո եթե նա ցանկանա, իհարկե մենք կամուսնանանք:
Եվայի մայրը ապշած նայում էր Էդգարին ու ականջներին չէր հավատում: Միթե՞ հիմա այսպիսի տղաներ կան:
-Ես շատ զարմացած եմ, Էդգա՛ր, դուք նրան կընդունե՞ք անկախ ամեն ինչի՞ց:
-Այո՛, տիկին, ու մի՛ զարմացեք: Ձեր աղջիկը ուղղակի հրեշտակ է: Նրա նման աղջիկներ հիմա շատ քիչ են կամ էլ չկան: Շատերը կերազեն նրա կողքին լինել, իսկ ես բացառություն չեմ:
Զարմանալի տրամաբանություն ունի մեր սիրտը, իրեն հատուկ, որ բոլորովին հակառակ է մտքի տրամաբանությանը. Դատել չկա այնտեղ, այլ մի ոիրիշ բան և սրտի տրամաբանության օրենքները դեռ ոչ ոք չի գտել: Առեղծված է մեր սիրտը, մեր զգացմունքների մեծ ու խորունկ աշխարհը, ինքնիշխան, նույնիսկ տիեզերքն է, որ պիտի ենթարկվի նրան: