Հոդվածներ
Հարսանյանց զգեստի պատմությունը
Հարսանիք ասելով առաջին հերթին, որ պատկերացնում ենք ձյունաճերմակ հարսի զգեստն է ՝ նուրբ մետաքսից, համադրված շքեղ ժանեկազարդ ատլասով և մարգարիտներով: Այո, այսպիսի զգեստը ցանկացած աղջկա երազանքն է: Բայց, արդյոք տեղյ՞ակ եք, որ հազարամյակների ընթացքում անաղարտություն և մաքրություն խորհրդանշող զգեստը բազմաթիվ փոփոխություններ է կրել: Հասարակարգը, կրոոնը, պատմական ժամանակահատվածը լուրջ ազդեցություն են ունեցել հարսանյաց զգեստների նորաձևության վրա: Չնայած կրած փոփոխություւների, բոլոր ժամանակների հարսանցուները ունեցել են մեկ ցանկություն՝ լինել ամենագեղեցիկը, անկրկնելի և շլացնող:
Միջնադարում, հարսանիքը ավելին էր, քան երկու սիրահար զույգերի ամուսնությունը: Այն մեծ քաղաքական նշանակություն ունեցող մեծ իրադարձություն էր՝ դաշնագիր, երկու պետությունների միջև: Ուստի ցանկացած արքայադուստր՝ ով երկրի դեմքն ու հեղինակություններ, իր պարտքն էր համարում փայլել ողջ աշխարհի ազնվականների առջև, ցույց փեսացուին իր երկրի հարստությունը և ճոխությունը: Հարսանեկան զգեստը կարվում էր բազմազան թանկարժեք կտորներից՝ թավիշ, մետաքս, կերպաս, որոնք հյուսված էին ոսկե և արծաթե թելերով: Ամբողջ զգեստը պատվում էր թանկարժեք քարերով, որպեսզի հարսնացուն շողար և փայլեր: Երբեմն զարդերը և թանկարժեք քարերը այքնան շատ էին, որ ամբողջովին ծածկում էին ողջ կտորը՝ դարձնելով զգեստը բավականին ծանր: Մարգարիտա Երրորդի զգեստը այնքան ծանր էր, որ հազիվ էր շարժվում, և եկեղեցի մտավ երկու պարոնների ուղեկցությամբ: Ինչպես կտորներն էին բազմազան, այնպես էլ գունային գամմաները: Միայն հարուստներին էր հասանելի կարմիրը, կապույտն ու մանուշակագույնը: Կիսաշրջազգեստները փքված էին և մեծ, զգեստի թևրերը ձգվում էին մինչև հատակը, իսկ փեշը կարող էր ունենալ մի քանի մետր երկարություն: Բայց ոչ բոլորին էի վիճակաված կրել արքայադստեր պատիվը: Ավելի ցածր դասի ազնվազարմ կանայք փորձում էին նմանակել իրենցից բարձրերին, իսկ գյուղական շրջաններում սահմանափակվում էին բրդե զգեստներով:
Վերածունունդը իր հետ բերեց նոր ավանդույթներ և սովորություններ: Այս ժամանակահատվածում ստեղծվեց և արևմտյան երկրներում շարունակվում է պահպանվել ծնկակապը նետելու ավանդույթը: Այն խորհրդանշում էր հավատարմություն և երջանիկ կյանք: 1662 թ.-ին, Անգլիայի, Իռլանդիային և Շոտլանդիայի թագուհի Եկատիրինա Բրագանսական սկիզբ է դնում այս ավանդույթին:
1800-ականներ, Վիկտորյան ժամանակաշրջան: Հարսանեկան զգեստների մեջ գերիշխում էին, վարդագույն ու վառ դեղին: Մոխրագույնը դժբախտության խորհրդանիշ էր՝ հարմար միայն ցածր դասի աղջիկներին: Սևը արգելված էր: Այս ժամանակաշրջանում նորաձևության մեջ հայտնվեցին մինչ այժմ սիրելի, նուրբ և կանացի բանտերը: Մինչև 19-րդ դարը ժապավենից բանտ էին պատրաստում՝ «սիրո հանգույց», և ամրացնում զգեստին: Խնջույքի ավարտին այն բաժանվում էր հյուրերին, որպես հուշանվեր կամ այսպես կոչված տարոսիկ: Ժամանակի ընթացքում սովորույթը դուրս մղվեց գործածությունից, իր տեղը զիջելով ծաղիկներին:
Թերևս, 19-րդ դարը շրջադարձային էր հարսանեկան զգեստների համար: Մինչ 1840-ականները սպիտակը մաքրության և անաղարտության խորհրդանիշ չէր: Վիկտորիա թագուհին սկիզբ է դնում հարսանեկան սպիտակ զգեստին: Իսկ ինչ՞ու սպիտակ: Պարզապես, նա ցանկանում էր ի ցույց դնել իր սպիտակ ժանեակազարդ ատլասե կտորը՝ հասանելի միայն իրեն: Եվ մինչ այսօր սպիտակը հարսանցուների ամենասիրելի գույնն է: Ի դեպ, նա առաջիններ, ում փեշը բռնեցին հարսնաքույրերը:
Բուռն 20-րդ դարը իր հետ բերեց հարասանյաց նորաձևության իր կանոները: Ծանր, երկար փեշերը դուրս եկան գործածությունից: Զգեստների փեշերը դարձան անկանոն կտրվածքով, հարսնացուները սկսեցին ցուցադրել ծնկները: Համաշխարհային I պատերազմը ստիպեց աղջիկներին ավելի համեստ ընտրություններ կատարել: Ճգնաժամի պատճառով հարսնացուները կրում էին իրենց պահարանի ամենալավ կիրակնօրյա զգեստ, այսպես կոչված՝ «Sunday Best»- ը:
21-րդ դարը, միայն ավանդույթներ դար չէ, այլև՝ անհատականության ժամանակհատված: Այժմ, արդիական են գրեթե բոլոր հարսանյաց զգեստների տեսակները՝ վինտաժ, «ջրահարսիկ», պարահանդեսային և այլն: Հարսնացուները նախընտրում են, ինչպես երկար, այնպես էլ կարճ փեշերը: Հավերժ նորաձև սպիտակի և կաթնագույնի կողքին մնացած այլ գույները նույնպես ունեն իրենց կիրառությունը: 2014 թ.-ին նորաձև են ուլունքազարդ, շեփորանման ձևացք ունեցող, ժանյակավոր զգեստները: