Հոդվածներ
Aire Barcelona-ի նոր` 2015 թվականի հավաքածուն
Աշխարհահռչակ հարսանեկան զգեստների բրենդերից է համարվում իսպանական Aire Barcelona-ն, որը հիմնադրվել է 1999 թվականին և իր գործունության ընթացքում ձեռք է բերել մեծ համբավ` տարբեր տարքային հարսնացուների շրջանում: Առաջին բուտիկը բացվել է 2004 թվականին, և այսօր բրենդը կարելի է ձեռք բերել աշխարհի ավելի քան 1000 խանութներից: Չնայած բրենդը համարվում է ամենահայտնիներից, գնային տեսակետից այն նաև մատչելի է: Ռոզա Կարլայի Aire Barcelona հավաքածուն կարելի է բնութագրել հետևյալ կերպ` դասական, ոճային, էլեգանտ, շքեղ: Կանացի, գեղեցիկ և նրբաճաշակ այս հագուստները գրավում են շրջապատի հայացքները:
Նրանց, ում համար ռոմանտիզմը հարսանեկան կերպարի անբաժան մասն է, ապա Aire Barcelona-ն անկասկած ճիշտ ընտրություն կլինի:
Իսպանական բրենդի 2014 թվականի հարսանեկան և երեկոյան զգեստների հավաքծուն աննկարագրելի նուրբ է և ճոխ: Օդեղեն ժանյակը զգացմունքայնություն և անհավանական ռոմանտիզմ է հաղորդում զգեստներին: Դասակա սիլուետներ, նուրբ ավանդական գույներ, էլեգանտ կտրվածքներ և շատ այլ աքսեսուարներ. ահա այն ամենը ինչ բնորոշում է հավաքածուն: Տաֆտան, օրգանզան, ժանյակը, շղարշը, ատլասը և իհարկե մետաքսը ակտիվ կիրառություն են գտել հավաքածուի մեջ: Դիզայները խաղաքարտը դրել է ժանյակի և ասեղնագործությունների վրա:
Այսպիսով, հազարավոր ձանձրալի բառերի փոխարեն առաջարկում եմ դիտել հավաքածուն.