Հոդվածներ
Նորաձև են. Ծաղիկները հարսանեկան սանրվածքում
Թարմ ծաղիկները հիանալի զարդարանք են հարսնեկան սանրվածքի համար: Կարևոր է ընտրել դրանց ձևը, մտածել կայունության և հարմարավետության մասին:
Ծաղկային պսակներ
Այս պսակները կոկիկ տեսք են տալիս հարսնացուի կերպարին և ընգծում են նրա գեղեցկությունը: Սակայն կարևոր է հասկանալ սանրվածքի ոճը: Այն կարող լինել ազատ արձակված մազեր կամ կոկիկ հավաքված կոս:
Ծաղկային հերակալներ
Ծաղկային հերակալները համարվում են փոքրիկ զարդարանք և հրաշալի լուծում են հարսանքույրերի սանրվածքի համար: Այստեղ կարիք չկա օգտագործել խոշոր ծաղիկներ, քանի որ դրանք ծանր տեսք կարող են ունենալ, նախապատվությունը ցանկալի է տալ միջին չափի ծաղիկներին, որոնք ճիշտ շեշտադրում կհաղորդեն սանրվածքին:
Եզրակ (ободок)
Թեթև անփույթ սանրվածքը կամ էլ նուրբ ալիքները հրաշալի համադրվում են այս աքսեսուարի հետ: Երբեմն ծաղկային եզրակները և պսակները նույնացվում են, սակայն վերջիններս ավելի կոմպակ են և թույլ են տալիս ընտրել, թե գլխի որ հատվածում կրել այն ` ճակատային մասում թե հենց գլխի կենտրոնում:
Ծաղկային հյուսեր
Հյուսված մազերին կամ կոսին ամրացված նուրբ ծաղիկները յուրահատուկ հմայք են հաղորդում հարսանցուի կերպարին: Այսպիսի սանրվածքը պետք է նախաես համաձայնեցնել վարսահարդարի և ֆլորիստի հետ, քանի որ ծաղիկները պետք է անցնեն հատուկ մշակում